15:45 30.08.2018
Երեկ Հյուսիսային պողոտայից Ուկրաինայի 2 քաղաքացի է բերման ենթարկվել, ովքեր փողոցային երաժիշտներ են: Դեպքը ֆեյսբուքյան օգտատերերի շրջանակներում բուռն քննարկումների է արժանացել: Շատ օգտատերեր այս արարքը ընկալել են որպես հալածանք փողոցային երաժիշտների նկատմամբ: «Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ […]
15:30 30.08.2018
Կառավարության նիստից հետո լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին հարցրին՝ հայտնի 0038 հրամանից բացի, կա՞ն այլ փաստաթղթեր, որոնք նոր են մտցվում գործի մեջ։ «Այո, նոր փաստաթղթեր, շա՜տ հետաքրքիր փաստաթղթեր կան, բայց դրանք չեմ հրապարակայնացնի»,- հայտարարեց Սասուն Խաչատրյանը։
15:29 30.08.2018
«Դուք որոշակի դատողություն արեցիք, թե Մարտի 1-ի գործով անցնում է նաև Սերժ Սարգսյանը։ Ես այդպիսի բան ձեզ չասացի։ Ես ասել եմ, ընդամենը, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր կարող են քրեական գործով որոշակի տեղեկատվություն տալ»,- այս խոսքերով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն արձագանքեց լրագրողի այն խոսքերին, որ այդ գործով անցնում է Սերժ Սարգսյանը, և արդյո՞ք տեղեկություններ կան […]
15:10 30.08.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն արձագանքել է սոցկայքերում ակտիվ քննարկումների առիթ դարձած տեղեկությունները, թե փողոցային երաժիշտների նկատմամբ Հյուսիսային պողոտայում բռնություն է կիրառվել: Օգոստոսի 30-ին՝ կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք ծառայողական քննություն կատարվել է այս հարցով, նա պատասխանեց, որ ծառայողական քննության անհրաժեշտություն չկա, այս հարցը շատերին է մտահոգում, այդ թվում՝ ֆեյսբուքյան օգտատերերին: Օսիպյանն ասաց, որ կատարվածն […]
15:09 30.08.2018
Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ընթացքում լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետից հարցրին՝ Արթուր Սարգսյանի («հաց բերող») գործը լիարժեք չի քննվել, եթե նորից գործը բացվում է։ Սասուն Խաչատրյանը կարճ պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։ «Փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել։ Ակնկալում ենք դրանք ստանալ սեպտեմբերի կեսերին։ Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ներգրավվել են լավագույն մասնագետները, և հուսով եմ՝ մենք […]
15:08 30.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ Մարտի 1-ի դեպքերի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, որպես հիմնական փաստարկ օգտագործում է այն, որ ինքը նախագահ էր, և չէր կարող ինքն իր սահմանադրական կարգը տապալել։ Այս փաստարկը ՀՔԾ պետին այսօր ներկայացրին լրագրողները, ինչին ի պատասխան Սասուն Խաչատրյանը հայտարարեց․ «Գիտե՞ք ինչ։ Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում է պետության […]
15:07 30.08.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ իր հրաժարականի մասին տեղեկություններին: Օսիպյանը հորդորեց այդ տեղեկությունների հիմքերը պարզելու համար դիմել դրանք հրապարակած սկզբնաղբյուրին: «Ես ցանկություն չունեմ լքել իմ երկիրը, սիրում եմ իմ հայրենիքը և դեռ շատ անելիքներ ունեմ իմ հայրենիքում»,- ասաց նա: Օսիպյանն ընդգծեց, որ թե իր բարեկամներից, թե ընկերներից ու մամուլից տեղեկացել է՝ […]
14:50 30.08.2018
Կառավարության նիստից հետո լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետին տեղեկացրին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հորդորել է բացել նախաքննության գաղտնիքը։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հռետորական հարց տվեց՝ ի՞նչ կլինի, եթե ամբողջ նախաքննությունը գաղտնազերծվի, ապա Խաչատրյանը պարզաբանեց․ «Նման ընթացակարգ գոյություն չունի՝ նախաքննության գաղտնիությունը… Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով։ Այսինքն՝ կան […]
14:40 30.08.2018
Չինաստանից եկած հայ գործարար Հայկ Բալայանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ-տեսաուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է, որ այս կերպ փորձում է տեղեկացնել հանրությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտահանման հետ կապված լուրջ խնդիրների մասին: Նա հայտնում է, որ 15 տարի է՝ ապրում է Չինաստանում, բիզնես-գործունեություն ծավալում ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Հայաստանի […]
14:38 30.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ պետին մեղադրում է այն բանի համար, որ Սասուն Խաչատրյանը հրապարակում է 0038 հայտնի հրամանի այնպիսի հատվածներ, որոնք խեղաթյուրում են իրականությունը։ Այս մեղադրանքն այսօր ՀՔԾ պետին ներկայացրին լրագրողները, ինչին ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց, որ թե որքանով է գաղտնազերծվել հրամանը, որոշել է պաշտպանության նախարարությունը։ Խաչատրյանը պարզաբանեց, որ այն բոլոր հատվածները, որ […]
14:31 30.08.2018
Մահացել է խորհրդային և ռուսական բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Կոբզոնը, հաղորդում է NTV-ն: Աղբյուրը նշում է, որ տեղեկությունը հաստատել է Կոբզոնի բարեկամուհին:
14:31 30.08.2018
ՀՀ երկրորդ նախագահին կրկին կալանավորելու համար Մարտի 1-ի տուժածների ներկայացուցիչն ու նաև գլխավոր դատախազությունը դիմել են Վճռաբեկ դատարան վերաքննիչի կողմից Քոչարյանի կալանավորումից ազատելու որոշումը վերացնելու համար։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ներկայացնելով այս գործի վերջին թարմացումները։ Լրագրողները հարցրին՝ մարդիկ դիմում են ՀՔԾ և խնդրում իրենց նույնպես տուժող ճանաչել Մարտի 1-ի գործով, կարո՞ղ […]
14:29 30.08.2018
Կառավարության նիստից հետո լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին կրկին հարցրին՝ Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու են, թե ոչ։ Խաչատրյանը պատասխանեց, որ այն, թե ում երբ են կանչելու հարցաքննության և ընդհանրապես կանչելու են կամ չեն կանչելու, նախաքննության գաղտնիք է։ «Կանչվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են այս գործով էական նշանակության ունեցող հանգամանքներ հայտնել։ Իսկ […]
14:26 30.08.2018
Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերից մեկին, թե արդյո՞ք ավարտվել է Հովիկ Աբրահամյանի հետ փաստացի կապված առանձնատնից հայտնաբերված զենքերի նույնականացումը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կարճ պատասխանեց՝ չի ավարտվել։ Հիշեցնենք, որ կա կասկած, որ այդ զենքերը օգտագործվել են 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ։
14:20 30.08.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ նախօրեին տարածված տեսանյութը, որում ինքը կասկած է հայտնում դպրոցի տնօրենի անգլերենի գիտելիքների վերաբերյալ, չի արտահայտում ամբողջ հանդիպման մթնոլորտը։ Հարությունյանի խոսքերով՝ հանդիպումն անցել է գործընկերային անկաշկանդ մթնոլորտում, և եթե մյուս տնօրենները խոսեին, օրինակ, ֆիզմաթ թեքումով ուսումից, ինքը հարցնելու էր որևէ բանաձև։ Տեսանյութում, հիշեցնենք, տնօրենը խոսում է օտար […]
14:00 30.08.2018
Apple-ը գնել է Akonia Holographics ստարտափը, որը զբաղվում է իր իսկ ստեղծած AR-ակնոցների՝ հոլոգրաֆիկ էկրանի մշակմամբ, տեղեկացնում է Bloomberg-ը: Նշվում է, որ ստարտափը ստեղծվել է 2012թ-ին: Հայտնի է, որ ի սկզբանե ստարտափը զբաղվել է հոլոգրաֆիկ տվյալների պահպանմամբ, սակայն հետագայում վերափոխել է աշխատանքային պրոֆիլը: Ավելի վաղ հաղորդվել էր. որ Apple ընկերությունը մտադիր է թողարկել սեփական AR ապրանքանիշը, սակայն դրա թողարկումը […]
13:55 30.08.2018
Ծագումով հայ, ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը: Նշվում է, որ Ինտերպոլին ներկայացված դիմումի պատճառը Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցն է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Դեն Բիլզերյանն այցելել է Արցախ:
13:50 30.08.2018
Անհայտ կորածների ընտանիքները գտնվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուշադրության կենտրոնում։ Այս մասին ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտության կողմերին չեզոք միջնորդի իր առաքելությամբ՝ պարզելու այդ մարդկանց ճակատագրերը։ ԿԽՄԿ–ի տվյալներով՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանից անհայտ կորել է ավելի քան 400 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանից կան […]
13:45 30.08.2018
Արցախյան ազատամարտում մարտական ճանապարհ անցած պաշտպանության բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, ով վերջերս զբաղեցնում էր ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնը, հարցազրույց է տվել «Արցախպրես»-ին և հետաքրքիր բացահայտումներ է արել: – Պարո՛ն Արզումանյան, 2016թ.-ին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ Դուք՝ որպես ռազմաճակատի հարավային թևի հրամանատար, կարո՞ղ եք ասել, թե ինչ է փոխվել առ այսօր, արդյո՞ք կատարված ամրացման […]
13:20 30.08.2018
Forbes ամսագրի ռուսական հրատարակությունը ներկայացրել է Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակը, որում ընդգրկվել է ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Գործարարը 95-րդ հորիզոնականում է։ Նշվում է, որ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել դրանում ներառված անձանց գործունեության և Վլադիմիր Պուտինի հետ ունեցած կապերը։ Հատկանշական է, որ ցուցակը գլխավորել է հենց ՌԴ նախագահ Պուտինը, նրան է հաջորդել […]
13:09 30.08.2018
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվեց (հավանության արժանացավ) արդարադատության նախարարության առաջարկած փաթեթային նախագիծը, որով առաջարկվում է քրեական պատիժ (նաև ազատազրկում) սահմանել ընտրակաշառք տալու, վերցնելու, պահանջելու համար։ Կառավարության անդամներն այս որոշումը ընդունեցին միաձայն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործընկերներին խնդրեց պատշաճ վիճակի հասցնել այս նախագիծը, քանի որ այն պետք է ներկայացնել Ազգային ժողով ու հասնել նրան, որ նույն պատշաճությամբ […]
13:07 30.08.2018
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովը պետք է գումարի արտահերթ նիստ։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մանրամասնեց, որ նիստը գումարվելու է ընտրակաշառք բաժանելու, վերցնելու, պահանջելու համար քրեական պատիժ (այդ թվում և ազատազրկում) սահմանող նախագիծն ընդունելու համար։ Պատճառն այն է, որ կառավարությունը մտադիր է այս փոփոխություններն անել և ուժի մեջ մտցնել […]
13:00 30.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում որոշ մանրամասներ է ներկայացրել իր աշխատանքային ուղևորությունից: «Ողջույն, ժողովուրդ ջան Ինչպես խոստացել էի, անդրադառնամ ուղևորությանս դեպի Բանգկոկ, Թաիլանդ, որը դեռ չի ավարտվել: Մասնակցում եմ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-Խաղաղօվկիանոսյան ինֆորմացիոն գերմայրուղու(AP-IS) ղեկավար […]
12:51 30.08.2018
Արցախն այս օրերին հյուրերի պակաս չունի: Եվ չնայած ադրբեջանական ցուցակներին, Արցախն՝ ազատության իր ձգտումներով ու ժողովրդավարական արժեքներով, գրավում է քաղաքական տարբեր գործիչների ուշադրությունը: Ստեփանակերտի հուշահամալիրում Եվրախորհրդարանի պատվիրակությունը Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել: Եվրոպացի քաղաքական գործիչների հանդիպումների շարքը մեկնարկել է արտաքին քաղաքական գերատեսչությունից, շարունակվել` խորհրդարանում: Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը օգոստոսի 30-ին Ազգային ժողովում […]
12:49 30.08.2018
2018 թվականի օգոստոս ամսին քաղաք Ստեփանակերտում արձանագրվել է կարմրուկ հիվանդության 1 դեպք, որը համարվում է բերովի՝ Ռուսաստանի Դաշնությունից: Կարմրուկը հաստատվել է «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Կարմրուկի օջախում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան հիմնարկների կողմից իրականացվել են […]
12:48 30.08.2018
Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է արդարադատության նախարարության առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ իրականացնել համապատասխան օրենքներում և քրեական պատիժ սահմանել ընտրակաշառքի համար։ «Առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համար հանցագործություն չի համարվի ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումների ուժի մեջ մտնելուց հետո թեկնածուների կամ դաշինքների, կուսակցությունների խորհրդանիշերով կամ պատկեր բովանդակող որոշակի և ողջամիտ չափը չգերազանցող […]
12:46 30.08.2018
Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է ընտրակաշառք տալը քրեականացնելու հարցը, որի վերաբերյալ նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը։ Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախատեսում են սեպտեմբերի 6-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և դրա ընթացքում հաստատման ներկայացնել նախագիծը։ «Այս արագությունը նաև պայմանավորված է նրանով, որ առաջին մասշտաբային ընտրությունները չստվերվեն հանկարծ, այս կանխարգելիչ միջոցառումները կարողանան […]
12:45 30.08.2018
Կառավարության նիստում այսօր քննարկվում է ընտրակաշառքը քրեականացնելու փաթեթային նախագիծը, որի մեջ բացառություն է արվելու՝ ընտրակաշառք չեն համարվելու կուսակցության կամ թեկնածուի նկարով, խորհրդանշանով այն ապրանքները, որոնց գինը չի գերազանցում 3000 դրամը։ Դրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր տարակուսանքը։ «Պատմական փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավականին գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ բաժանելու համար կամ մուրաբա […]
12:30 30.08.2018
Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է ընտրակաշառքը քրեականացնելու փաթեթային նախագիծը, որով ընտրակաշառք տվողին, վերցնողին ու նաև խնդրողին սպառնում է քրեական պատասխանատվություն՝ մինչև իսկ ազատազրկում։ Նախագիծը ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենց մասնագիտական խումբը հանգել է նրան, որ կաշառք խնդրելը պետք է առանձին դիտարկել և նույնպես քրեականացնել։ Սակայն փոփոխությունների արդյունքում այս արարքը մտցվել է ընտրակաշառք […]
12:30 30.08.2018
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն որոշել է ամուսնանալ: Սա իրականում շոկային նորություն է արևմտյան լրատվամիջոցների համար, քանի որ Լեոն այս տարիների ընթացքում սրտակերի համբավ է ունեցել, բոլոր գեղեցիկ կանայք ցանկացել են նրա հետ ամուսնանալ, բայց Դի Կապրիոն, կարծես, այդ ընթացքում և մինչ վերջերս երբեք նման ցանկություն չի հայտնել: Հայտնի է, որ 43-ամյա Լեոնարդո Դի […]