TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Ընտրակաշառքը քրեականացվում է` «փոքրիկ» բացառություններով․ նախագիծ

12:48 30.08.2018

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է արդարադատության նախարարության առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ իրականացնել համապատասխան օրենքներում և քրեական պատիժ սահմանել ընտրակաշառքի համար։ «Առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համար հանցագործություն չի համարվի ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումների ուժի մեջ մտնելուց հետո թեկնածուների կամ դաշինքների, կուսակցությունների խորհրդանիշերով կամ պատկեր բովանդակող որոշակի և ողջամիտ չափը չգերազանցող […]

̰
Ընտրակաշառքի քրեականացումը կարող է ուժի մեջ մտնել մինչ Երևանի ավագանու ընտրությունները

12:46 30.08.2018

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է ընտրակաշառք տալը քրեականացնելու հարցը, որի վերաբերյալ նախագիծը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը։ Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախատեսում են սեպտեմբերի 6-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և դրա ընթացքում հաստատման ներկայացնել նախագիծը։ «Այս արագությունը նաև պայմանավորված է նրանով, որ առաջին մասշտաբային ընտրությունները չստվերվեն հանկարծ, այս կանխարգելիչ միջոցառումները կարողանան […]

̰
Կարող են նվիրել կուսակցության նշանով լավաշ, մուրաբա, ալյուրի պարկ․ եկե՛ք չթերագնահատենք ընտրակեղծարարների միտքը․ Փաշինյան

12:45 30.08.2018

Կառավարության նիստում այսօր քննարկվում է ընտրակաշառքը քրեականացնելու փաթեթային նախագիծը, որի մեջ բացառություն է արվելու՝ ընտրակաշառք չեն համարվելու կուսակցության կամ թեկնածուի նկարով, խորհրդանշանով այն ապրանքները, որոնց գինը չի գերազանցում 3000 դրամը։ Դրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց իր տարակուսանքը։ «Պատմական փորձը հաշվի առնելով՝ 3000 դրամը բավականին գումար է, ասենք, կուսակցության նշանով լավաշ բաժանելու համար կամ մուրաբա […]

̰
Ընտրակաշառք խնդրելը քրեորեն պատժելի կլինի․ նախագիծ

12:30 30.08.2018

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում է ընտրակաշառքը քրեականացնելու փաթեթային նախագիծը, որով ընտրակաշառք տվողին, վերցնողին ու նաև խնդրողին սպառնում է քրեական պատասխանատվություն՝ մինչև իսկ ազատազրկում։ Նախագիծը ներկայացրած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենց մասնագիտական խումբը հանգել է նրան, որ կաշառք խնդրելը պետք է առանձին դիտարկել և նույնպես քրեականացնել։ Սակայն փոփոխությունների արդյունքում այս արարքը մտցվել է ընտրակաշառք […]

̰
Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է ամուսնանալ

12:30 30.08.2018

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն որոշել է ամուսնանալ: Սա իրականում շոկային նորություն է արևմտյան լրատվամիջոցների համար, քանի որ Լեոն այս տարիների ընթացքում սրտակերի համբավ է ունեցել, բոլոր գեղեցիկ կանայք ցանկացել են նրա հետ ամուսնանալ, բայց Դի Կապրիոն, կարծես, այդ ընթացքում և մինչ վերջերս երբեք նման ցանկություն չի հայտնել: Հայտնի է, որ 43-ամյա Լեոնարդո Դի […]

̰
Էրիկ Գրիգորյանը KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ համագործակցության հարցերը

12:22 30.08.2018

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական զարգացման բանկի (KfW) համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշին, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Բնապահպանության նախարարը ողջունել է հյուրերին Հայաստանում, անդրադարձել KfW բանկի հետ բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցությանը՝ […]

̰
«Արմօիլ»-ը Եղվարդում նավթամթերքի վերամշակում կիրականացնի․ կառավարությունը հակափաստարկ չունի

12:03 30.08.2018

Կառավարությունն այսօր երկրորդ անգամ քննության առավ «Արմօիլ» ընկերությանը Եղվարդում նավթավերամշակում իրականացնելու թույլտվություն տալու հարցը։ Նախորդ նիստերից մեկի ընթացքում այս հարցը հանվել էր, քանի որ կառավարության տեսչական մարմինը բնությանը սպառնացող վտանգ էր տեսել ընկերության այս գործունեության մեջ։ Կառավարության այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը փաստարկներ է ներկայացրել, որոնց տեսչական մարմինը […]

̰
Մահացել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը

11:47 30.08.2018

Կյանքից հեռացել է Բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը: Նա 53 տարեկան էր: Վարդան Գևորգյանն Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից էր, մարտական ստորաբաժանման հրամանատար էր։ Վարդան Գևորգյանը 2016թ.-ից ՀՀ ԲՆ «Զանգեզուր կենսոլորտային» ՊՈԱԿ-ի տնօրենն էր: ՀՅԴ անդամ էր՝ ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչը։ Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։ Վարդան Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը տեղի […]

̰
Մինչ հեղափոխությունն է՞լ է այս սեզոնին ծիրան եղել․ Փաշինյանի կեսկատակ հարցը կառավարության նիստում

11:44 30.08.2018

Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության միջնորդությամբ այսօր կառավարությունը հավանություն տվեց մի ծրագրի, որով արտոնություն է տրվելու «Արման ընդ պարտնյոր» ընկերությանը։ Այս ընկերությունը սառնարանային տնտեսություն է ստեղծելու և Հայաստանում արտադրվող պտուղները, մասնավորապես` ծիրանը, պահպանելու է և ավելի բարձր արժեքով արտահանելու է ուշ սեզոնին։ Սրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղատնտեսական շուկաներում շրջելիս հաճախ է […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի հետ

11:41 30.08.2018

Արցախի մարդու իրավուքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից: Մելիքյանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում պատգամավորի հետ քննարկել են Արցախում մարդու իրավունքների վիճակն ու Արցախի ՄԻՊ-ի գործունեությունը: https://www.facebook.com/photo.php?fbid=10217097625656949&set=a.10201813940734378&type=3&theater

̰
Հայաստանում ստեղծվում է տնտեսական 4-րդ գոտին՝ մայնինգ անելու համար

11:39 30.08.2018

Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանում ստեղծվեց ազատ տնտեսական 4-րդ գոտին, որը գործելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Այնտեղ լինելու են մայնինգ տեխնոլոգիաներով աշխատանքներ։ Մանրամասները ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Նախարարը ներկայացրեց նաև մինչ այս ստեղծված ու գործող ազատ տնտեսական գոտիների աշխատանքները։ Այսպես, Ալյանս տնտեսական գոտում բացված աշխատատեղերը 328-ն են, ներդրումները՝ 2,8 միլիարդ […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին

11:34 30.08.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

̰
Երևանի 2800-ամյակի տոնակատարությունը հետաձգվեց

11:33 30.08.2018

Այս տարի սեպտեմբերի 29-30-ի փոխարեն Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները կկատարվեն հոկտեմբերի 20-21-ին։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում տարածքային կառավարման նախարարի առաջարկությամբ: Պատճառն այն է, որ միջոցառումների անցկացումը գրեթե միաժամանակ է լինելու Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովի հետ, ինչը լրացուցիչ բարդություններ կարող է ստեղծել։ Պատճառն այն է, որ այդ ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են լինելու գագաթնաժողովի շրջանակներում, որոնց […]

̰
Երևանում շտապօգնության մեքենաների թիվը 39-ից կհասնի 50-ի․ Չինաստանից գալիս են նոր մեքենաներ

11:33 30.08.2018

Չինաստանը Հայաստանին է նվիրում շտապօգնության 200 մեքենա, որոնք ընդունելու մասին որոշումն այսօր հաստատեց ՀՀ կառավարությունը։ Առողջապահության նախարարը դժվարացավ տեղեկացնել, թե ընդհանուր առմամբ որքան շտապօգնության մեքենա կա Հայաստանում, սակայն նշեց, որ անհրաժեշտ պաշարը համալրվելու է։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ Երևանում շտապօգնության մեքենաների թիվը 39-ից հասնելու է 50-ի։ Համալրումներ կլինեն նաև մյուս համայնքներում։ Մեքենաներից 65-ը ռեանիմոբիլներ են, որոնցից […]

̰
Հասմիկ Պապյան

23:06 29.08.2018

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել են տասնյակ ավտոմեքենաների կմախքներ

21:57 29.08.2018

Օգոստոսի 29-ին՝ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:16-ին: Այրվել է մոտ 700 […]

̰
Արտակ Զեյնալյանը կարևորել է ՔԿՀ-ներում դիտորդական խմբի դերը

21:50 29.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող Դիտորդների խմբի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, Դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև նախարարության և դիտորդական խմբի այլ ներկայացուցիչներ, հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
Չարաշահումներ Երևան քաղաքի թիվ 46 ավագ դպրոցում

21:42 29.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Երևանի թիվ 46 ավագ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի նախկին  տնօրենին։ Մինչդատական վարույթում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի թիվ 46 դպրոցում տարբեր հաստիքների վրա ձևակերպվել են նախկին տնօրենի ընտանիքի […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը

21:34 29.08.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին և նրա գլխավորած պատվիրակությանը: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կան բավարար պայմաններ՝ այդ համատեքստում կարևորելով խորհրդարանական փոխգործակցության խորացումը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի […]

̰
Կառավարությունում քննարկվել են գյուղացիական տնտեսությունների պետական աջակցությանը վերաբերող հարցեր

21:22 29.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին հողերի մշակության համար հասցեական աջակցության տրամադրման վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այդ նպատակով մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ուղղակի աջակցություն տրամադրել որոշակի կատեգորիայի գյուղացիական տնտեսություններին: Նախատեսվում է այն իրականացնել որպես պիլոտային ծրագիր` այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Նախարարը […]

̰
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

20:55 29.08.2018

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 29-ին ԱՄՆ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում նաև՝ ժողովրդավարական և ընտրական գործընթացներին, […]

̰
Արման Մկրտումյանը ճանաչվել է տուժող. կատարվել են խուզարկություններ

20:41 29.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան […]

̰
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 ուժ

20:40 29.08.2018

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այսօր առաջադրվեցին: Սահմանված ժամկետում գրանցման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացրել են՝ «Ռեֆորմիստների կուսակցությունը», «Ժառանգություն» կուսակցությունը, «Լույս» կուսակցությունների դաշինքը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Ժողովրդական Ուղի» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, […]

̰
Ազատամարտիկներն իրենց մարտական ընկերոջն օգնելու համար դիմել են վարչապետին

20:29 29.08.2018

«Ազատամարտիկների դաշինք»-ը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով աջակցել ներկայումս առողջական լուրջ խնդիրներ ունեցող ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանին: Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ. «Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ-դիմումը մի մարդու մասին է, ով հուլիսի 13-ից գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին։ Խոսքը մեր մարտական ընկեր Մյասնիկ Ժորայի Մալխասյանի մասին է։ Նա […]

̰
Թուրքական TRT հեռուստաալիքը դադարեցրել է կովբոյների մասին ամերիկյան ֆիլմերի ցուցադրությունը

20:15 29.08.2018

Թուրքիայի պետական TRT հեռուստառադիոընկերությունն Ամերիկայի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին դադարեցրել է ցուցադրել կովբոյների մասին ամերիկյան ֆիլմերը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ քաղաքականությունը համեմատել է կովբոյական ֆիլմերի հետ: Ամերիկյան վեստերն ժանրի ֆիլմերը TRT  հեռուստաալիքը ցուցադրում էր 80-ականներից: Բայց անցած շաբաթվա ընթացքում սպասված ամերիկյան ֆիլմերը հանվել են եթերից, փոխարենը` ցուցադրել են թուրքական ֆիլմ: […]

̰
Ի՞նչ է «Շանթ» զորավարժությունը, և ինչո՞ւ այն պետք է ղեկավարի երկրի ղեկավարը

20:00 29.08.2018

Սեպտեմբերի կեսերին Հայաստանում կանցկացվի հերթական խոշորագույն զորավարժությունը, այն էլ ռազմավարական հրամանատարաշտաբային։ Այս բառերին անծանոթ մարդկանց զորավարժության չափերը ներկայացնելու համար կարելի է ասել, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է վարչապետը, իսկ գործողությունները լինելու են Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր ընկած ցանկացած հատվածում։ Պատճառն այն է, որ պատերազմական վիճակի է բերվելու ոչ միայն բանակը կամ դրա […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Սերգեյ Ռիբինսկիին

19:54 29.08.2018

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության, մասնավորապես՝ ռազմակրթական համագործակցության խորացման հեռանկարները։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է այդ ուղղությամբ հաջողությամբ ծավալվող հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուսաստանյան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող հայ զինվորականների ռուսաց […]

̰
Մասիս Մայիլյանը Եվրախորհրդարանի պատվիրակության անդամների հետ քննարկել է համագործակցության հարցեր

19:45 29.08.2018

Օգոստոսի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրախորհրադարանի պատվիրակությանը՝ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությանը՝ ուղղված հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Արցախի […]

̰
Նոր մանրամասներ Մոսկվայում հայերի, ադրբեջանցիների և չեչենների մասնակցությամբ ծեծկռտուքից

19:37 29.08.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով ազգությամբ հայեր են վիրավորվել: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մի կողմից՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների, իսկ մյուս կողմից՝ Չեչնիայի երկու բնակիչների միջև։ Բախման հետևանքով չեչենները հայտնվել են հիվանդանոցում՝ բազմաթիվ վնասվածքներով: Ընդ որում՝ վիրավորների ստացած վնասվածքները նաև դանակի հարվածների […]

̰
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը մրցակից է համարում «Քաղաքացիական պայմանագրին»

19:29 29.08.2018

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ու նախապատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գասպարյանը օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք հավակնում են 50+1 ձայնի: Հարցին՝ երևանցին ծանո՞թ է արդյոք իրենց ուժին, նա պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ ծանոթ չէ: Կուսակցությունը հիմնադրվել է 2005-ին՝ ԱԺ արդեն երջանկահիշատակ պատգամավոր Մանուկ Գասպարյանի […]

̰
BACK_TO_TOP