TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+25.09 oC
Admin

Admin

Բացահայտված եմ համարում ընդհանուր առմամբ Մարտի 1-ի գործը. վարչապետը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

18:51 29.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Վարչապետ Փաշինյանը, դիմելով նրանց, ասել է. «Այս ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իմ օրակարգում եղել է, ուղղակի ես ցանկացել եմ, որ հանդիպենք մի պայմաններում, երբ շատ կոնկրետ արդյունքներ կունենանք Մարտի 1-ի գործի բացահայտման առումով: Կարծում եմ՝ վերջին ամիսներին Մարտի 1-ի գործի բացահայտումը բավականաչափ […]

̰
Ավարտվել են Շիրակի մարզի Սպանդարյանի համայնքային մարզադաշտի շինարարական աշխատանքները

18:50 29.08.2018

Ավարտվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող՝ Շիրակի մարզի Սպանդարյանի համայնքային մարզադաշտի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2017 թվականից, տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն: Մարզադաշտի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 38 մլն ՀՀ դրամ:   Սպանդարյան համայնքը միշտ ունեցել է մարզական ավանդույթներ: Համայնքի «Սիփան» ֆուտբոլային ակումբը ժամանակին հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում, զարգացած […]

̰
Այլընտրանք չունեինք, պիտի մասնակցեինք. ՕԵԿ ներկայացուցիչ

18:37 29.08.2018

ՕԵԿ լիազոր ներկայացուցիչ Վարուժան Բոլորչյանը օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ՕԵԿ՝ 115 հոգուց բաղկացած ցուցակը: «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Մհեր Շահգելդյանը, այլ անուններ Բոլորչյանը չնշեց: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՕԵԿ-ը նախորդ ընտրություններին չէր մասնակցում: Բոլորչյանը պատասխանեց, որ նախորդ անգամ այլ քաղաքական իրավիճակ էր, իսկ հիմա իրենք առավել քան վստահ են իրենց ուժերին: «Այլընտրանք չունեինք, […]

̰
Երևանցին ՀՅԴ-ին ձայն կտա, քանի որ մեր թեկնածուն երևանցի է. Վահագն Մատինյան

18:32 29.08.2018

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանն օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ՀՅԴ-ի՝ 77 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակը, որը գլխավորում է Միքայել Մանուկյանը: Ցուցակի երկրորդ համարն է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, երրորդը Երևան քաղաքի կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանն է: «Բոլորին համարում ենք մրցակից: Ընտրություններին հանդես ենք գալու «Միասին՝ հանուն Երևանի» կարգախոսով: Երևանցին Դաշնակցությանը ձայն կտա, […]

̰
Սեպտեմբերի 1-ից կդադարեցվի թիվ 62 երթուղու գործունեությունը

18:29 29.08.2018

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում փոփոխություններ են տեղի ունենալու, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը: «Հարգելի՛ համաքաղաքացիներ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 62 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով սեպտեմբերի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ 62 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով միկրոավտոբուսային […]

̰
Կողջունենք Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը. Արարատ Միրզոյան

18:24 29.08.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ է ուղղել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովային՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների մշակման և իրագործման հարցում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունը ստանալու նպատակով: Նամակում մասնավորապես ասվում է. «Երկրում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներից հետո ՀՀ նոր կառավարությունը հանձնառել է ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու պարտավորությունը՝ նպատակ ունենալով հանրային […]

̰
«Ավազահատիկ» ՍՊԸ–ի տնօրենն առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում նշել է Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները

18:18 29.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացվել՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի […]

̰
ՔՊ-ն բակային հանդիպումներով ամենօրյա ռեժիմով երկխոսելու է երևանցիների հետ. Վահան Կոստանյան

18:04 29.08.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է դաշինքով: Օգոստոսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքն արդեն ներկայացրել է ավագանու թեկնածուների իրենց միասնական ցանկը, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր», «Առաքելություն» կուսակցության անդամներ են, ինչպես նաև հեղափոխությանը մասնակցած բազմաթիվ անհատներ, հանրային գործիչներ: Ցուցակի առաջին եռյակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» […]

̰
Գերմանական Վիսբադենում տեղադրված էրդողանի ոսկեզօծ արձանը ապամոնտաժել են

18:01 29.08.2018

Թուրքիայի նախագահ Էրդողանի ոսկեզօծ արձանը, որն օրեր առաջ փառատոնի շրջանակում տեղադրվել էր գերմանական Վիսբադեն քաղաքում, այսօր ապամոնտաժել են: Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները: https://twitter.com/_Agiri_/status/1034573158140010496?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1034573158140010496&ref_url=https%3A%2F%2Fria.ru%2Fworld%2F20180829%2F1527427663.html Ավելի վաղ հայտնել էինք, որ 4 մետրանոց արձանը տեղադրվել է Վիսբադենի հրապարակում՝ Wiesbaden Biennale ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակներում: Տեղացիները դա համարել են արվեստի միջոցով սադրանք: «Արձանը հրապարակից հեռացրել են հրշեջ […]

̰
Լիլիթ Մակունցն այցելել է «Դասարան» կրթական կենտրոն

18:00 29.08.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալ Վահե Բուդումյանն օգոստոսի 28-ին այցելել են «Դասարան» կրթական կենտրոն: ՀՀ մշակույթի նախարարը շրջայց է կատարել կրթական կենտրոնում, ծանոթացել աշխատանքային թիմին: Կրթական ծրագրի հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը մանրամասն ներկայացրել է «Դասարան»-ի կողմից մշակված կրթական հարթակը, դպրոցների առցանց կառավարման համակարգը, մշակված նորարարական մեխանիզմներն ու բազմաճյուղ հնարավորություններ տվող էլեկտրոնային գործիքակազմը: Հանդիպմանը […]

̰
ԱՄՆ դատարանը մերժել է դոլարի վրայից «Վստահում ենք Աստծուն» գրությունը հանելու՝ աթեիստների հայցը

17:45 29.08.2018

Ամերիկյան Մինեսսոտա նահանգի դատարանն այսօր որոշել է մերժել աթեիստների հայտը՝ ԱՄՆ դոլարի թղթադրամների վրայից հանել «In God We Trust» («Վստահում ենք Աստծուն») գրությունը։ Հայտը ներկայացնողները պնդում էին, որ այդ գրությունը հակասում է ԱՄՆ-ում դավանանքի ազատության սկզբունքին։ Հայցը մերժող դատավորը բացատրել է, որ «In God We Trust» գրությունը հարգանքի տուրք է ավանդույթներին և որևէ կապ չունի […]

̰
Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը պատասխանել է Արմեն Աշոտյանի հարցին

17:40 29.08.2018

«Որպես Արևելյան գործընկերության EURONEST խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար՝ հուլիսի 9-ին գրավոր դիմել եմ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն (EUROPEAN EXTERNAL ACTION SERVCE) միջազգային և եվրոպական ինստիտուտներում քաղաքական կոռուպցիայի դրսևորումների և դրա դեմ պայքարի առնչությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ  պատգամավոր Արմեն Աշոտյանը: Ստորև ներկայացնում ենք հարցը և գրասենյակի պատասխանը: Հարց. Ինչպես գիտենք, քաղաքական կոռուպցիան […]

̰
«Երկիր Ծիրանի»-ն գալիս է, որ քաղաքապետ լինի Զարուհի Փոստանջյանը. Սոնա Աղեկյան

17:36 29.08.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց 56 հոգուց բաղկացած ընտրական ցուցակ: Կուսակցության ցուցակի 3-րդ տեղն զբաղեցնող Սոնա Աղեկյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Աղեկյանը նշեց, որ երևանցիներին արդեն տրված է հնարավորություն՝ ունենալ քաղաքապետ, ով իրականում մտահոգ կլինի Երևանի խնդիրներով, ով լավագույնս տիրապետում է Երևանի խնդիրներին՝ տուն առ տուն: «Երկիր […]

̰
Նիկի Հեյլին կոչ է անում չֆինանսավորել Իրանի միջուկային ամբիցիաները

17:30 29.08.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ եթե Իրանը շարունակի ֆինանսավորվել, ապա կարող է միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին հայտնում է Defense One-ը: Հեյլին քննադատել է նաև մյուս երկրներին, որոնք Թեհրանին միլիոններ են տալիս, որոնցով վերջինս ձեռք է բերում բալիստիկ հրթիռներ, զբաղվում է զենքի առք ու վաճառքով և աջակցում է ահաբեկչական խմբավորումներին: Դիվանագետը նշել է, […]

̰
Վուդի Ալենը մասնագիտական դադար է վերցրել

17:17 29.08.2018

Ռեժիսոր Վուդի Ալենը մի քանի տասնամյակների աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ մասնագիտական դադար է վերցնելու, հաղորդում է Page Six-ը: Մասնագետները դադարը բացատրում են ռեժիսորի խորթ աղջկա՝ Դիլան Ֆերոուի հայտարարությամբ. վերջինս նրան մեղադրել էր սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այս խոսակցությունների հետևանքով՝ Amazon ընկերությունը ցանկանում է խզել ռեժիսորի հետ 2016-ին կնքած պայմանագիրը: Հավանաբար, Վուդի Ալենը հաջորդ նախագիծը կսկսի […]

̰
«Լիվերպուլ»-ի հարձակվողի մորը սպառնացել են

17:15 29.08.2018

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ Հալիդ Լատիֆը սպառնացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամմեդ Սալահի մորը: Այս մասին հայտնում է Al Jazeera News-ը: «Մոհամմեդ Սալահին կցանկանայի ասել, որ նրա մայրը դեռևս Եգիպտոսում է գտնվում: Դու ինքդ հիմա արտերկրում ես ու կարող ես անել այն ամենը, ինչ ուզում ես: Իմացող մարդիկ կհասկանան, թե ինչ նկատի ունեմ»,- թվիթերյան […]

̰
«Երևան հանրություն»-ը հավատում է, որ կլինեն ազատ-թափանցիկ ընտրություններ

17:10 29.08.2018

Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելիս խոստովանեց՝ լավ տրամադրվածությամբ է եկել:  «Դեպի առաջ և դեպի հաղթանակ»,- ասաց նա: Թարխանյանը գլխավորում է «Երևանի հանրություն» դաշինքը: Լրագրողները հիշեցրին՝ ամուսինը՝ Անդրիաս Ղուկասյանը, պահանջում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը, արդյո՞ք ընտրությունների անցկացման հետ կապված մտավախություններ չունի: «Երևանի հանրություն» դաշինքի անդամ Արմեն Հովհաննիսյանն արձագանքեց՝ նշելով. […]

̰
Աշխարհում 4 մլն երեխա դպրոց չի հաճախում. ՄԱԿ

17:01 29.08.2018

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնաժողովի ՝ օգոստոսի 29-ին Ժնևում հրապարակված զեկույցում ներկայացվել են փաստեր՝ ըստ որոնց այսօր աշխարհում 4 միլիոն  փախստական երեխա  դպրոց չի հաճախում: Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում նրանց թիվը աճել է կես միլիոնով: Նշվում է, որ 19․9 մլն. փախստականներից 7․4 միլիոնը դպրոցահասակ երեխաներ են: «Կրթությունը այն միջոցն է, որը կօգնի […]

̰
Մենք մայրերի կողքին կլինենք. Կարո Փայլանը՝ թուրք ոստիկանների հետ բախումների մասին

17:00 29.08.2018

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թուրքական ԶԼՄ-ների հետ զրույցում մեկնաբանել է նախորդ շաբաթ Ստամբուլի կենտրոնում «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնության ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախումը, որի ժամանակ նրան ծեծի էին ենթարկել։ Նշենք, որ «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնությունը հիմնվել է այն մայրերի կողմից,  որոնք 1970-ականներին տարբեր իրավիճակներում կորցրել են իրենց քուրդ և ալևի զավակներին: Պատգամավորի խոսքերով՝ […]

̰
Բոլորը մրցակից են, բայց կան բարեկամ-մրցակիցներ. Արմեն Մարտիրոսյան

16:39 29.08.2018

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն իրենց մրցակից են, բայց կան ուժեր, ում բարեկամ մրցակից են համարում: Իբրև օրինակ նա նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին: Մարտիրոսյանի խոսքերով՝ բոլոր այն ուժերին, ովքեր ընդդիմության շարքերում պայքարել են այսօրվա համար, իրենք համարում են բարեկամ-մրցակիցներ: Իրենց ուժի շանսերի մասին խոսելով՝ […]

̰
«Լույս» դաշինքում մրցակից են համարում ընտրություններին մասնակից բոլոր ուժերին

16:19 29.08.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել են հաղթական տրամադրվածությամբ: «Իմ ձեռքում մի ցուցակ է, որտեղ քաղաքացիներ են, մասնագետներ, ովքեր պատրաստ են ստանձնել քաղաքային կառավարումը, ունեն համապատասխան գիտելիքների ու հմտությունների բազա»,- ասաց նա: Խաժակյանի գնահատմամբ «սիմվոլիկ»՝ 111 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է ՀՀ արդարադատության […]

̰
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող երեք ուժ արդեն փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

16:11 29.08.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերն առաջադրումների ժամկետի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց փաստաթղթերը: Օգոստոսի 28-ի դրությամբ փաստաթղթերը ԿԸՀ էր հանձնել միայն մեկ ուժ՝ Ռեֆորմիստների կուսակցությունը: Քիչ առաջ ԿԸՀ եկան և փաստաթղթերը ներկայացրին նաև «Ժառանգություն» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Այնթափի հերոսամարտի ընթացքում օգտագործված ատրճանակ է նվիրաբերվել

16:00 29.08.2018

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել եզակի նվիրատվության միջոցառում: Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը թանգարանին նվիրաբերեց ընտանեկան մասունք՝ Այնթափի հերոսամարտի ընթացքում օգտագործված ատրճանակ:

̰
ՀՀ ԶՈւ 5-րդ կորպուսը համալրվել է նորակոչիկներով

15:58 29.08.2018

Հայաստանի զինված ուժերի 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի ունեցավ երդման արարողություն: 27 նորակոչիկներ երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Հատկանշական է, որ բուն երդման արարողությունն անցկացվել է Սարդարապատի հուշահամալիրում:

̰
Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններից մեկում երկրաշարժը տասնյակ տներ է վնասել

15:49 29.08.2018

Ադրբեջանի հարավում գտնվող, Իրանի հետ սահմանակից և հիմնականում թալիշներով բնակեցված Լերիկի շրջանում տեղի է ունեցել ոչ մեծ ուժգնության՝ 5 բալանոց երկրաշարժ, որը հարևան բնակավայրերում զգացվել է 3-4 բալանոց ցնցումների տեսքով։ Թեև փոքր ուժգնությանը, երկրաշարժը կարողացել է վնասել թալիշների տները։ 40 տուն տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել այս երկրաշարժի հետևանքով։ Զոհեր չեն եղել։ Ցնցումներից ամենաուժեղը եղել […]

̰
Արմեն Գրիգորյանն այցելել է սահմանագծում մարտական հերթապահություն իրականացնող ոստիկաններին

15:29 29.08.2018

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Տավուշի մարզ կատարած այցից: «Օգոստոսի 28-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու ՀՀ վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում ժամկետային զինծառայողներին փոխարինած և մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին։ Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման […]

̰
Ադրբեջանցի ահաբեկիչը սպանվել է Ռուսաստանի սահմանին ահաբեկչություն նախապատրաստելիս

15:11 29.08.2018

Ադրբեջանի՝ Ռուսաստանի հետ սահմանամերձ Խաչմազի շրջանում սպանվել է ահաբեկչության մեջ մեղադրվող մի քաղաքացի։ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը նրան կասկածում էր ռուս-ադրբեջանական սահմանին ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը։ Ադրբեջանի քաղաքացի Նիզամի Ջաֆարովը, որին ադրբեջանական կողմում մեղադրում են նաև ծայրահեղ կրոնական հայացքներ ունենալու մեջ, Ադրբեջանի ԱԱԾ տեղեկություններով՝ իր մոտ զենք է պահել […]

̰
Ռիչարդ Միլսը պարզել է՝ ինչ կապ կա Ախթալայի և ԱՄՆ-ի Ազատության արձանի միջև

15:00 29.08.2018

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այցելել է Լոռու մարզ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում այցից լուսանկարներ են հրապարակվել: «Դեսպան Միլսը և Լի Քարթերը շաբաթավերջին այցելեցին գեղեցիկ Ֆիոլետովո` ծանոթանալու մոլոկանների ավանդույթներին և Ախթալայի «Նուռիկ» կենտրոն, որտեղ դեսպանն իմացավ, թե ինչ 125-ամյա կապ կա Ախթալայի և Ամերիկայի Ազատության արձանի միջև: Շնորհակալություն հիանալի հայկական […]

̰
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայի 2019թ. փետրվարին

14:41 29.08.2018

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայի 2019թ փետրվարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտակ Մանուկյանը: https://www.facebook.com/amanukyan1/posts/2649153675110481?__xts__[0]=68.ARCKfDpPmosys7KdR338PYZ__Lmuo7Ic8In9LJU_0DBp7ELpWpTls4uDWroMpFTnD3vP1eI10ARE8BtoJjWlkeY5Y0VvzAm6rAhPoVGTD3lzW9DudENQp-HySFae-jZgHss_Zcs&__tn__=C-R

̰
Հանգիստ կասկածի տակ դրեք ցանկացած դիպլոմ և ատեստատ. ԿԳ նախարար

14:34 29.08.2018

«Հանգիստ կասկածի տակ դրե՛ք ցանկացած դիպլոմ և ատեստատ, մենք փոփոխություններ պետք է իրականացնենք, և ուսուցիչների մրցույթները այլ կերպ պետք է կազմակերպվեն: Լուրջ ատեստավորումներ պետք է լինեն, վերապատրաստումները պետք է բոլորովին այլ մակարդակի հասցվեն: Այս ամենի արդյունքում նաև նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում»,-այս մասին ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ: […]

̰
BACK_TO_TOP