12:42 26.10.2021
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ մեկուկես տարվա ընթացքում յոթ պատվաստում է կատարել, որից վեցը՝ COVID-19-ի դեմ:
Նրա խոսքերով՝ առաջին 3 պատվաստանյութը եղել է Sputnik V: Վեց ամիս անց Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ այլ պատվաստանյութի՝ EpiVac-ի երկու չափաբաժնով։ Հենց հակամարմինների թիվը պակասել է, Ժիրինովսկին նույն պատվաստանյութի երրորդ դեղաչափն է ստացել։ Յոթերորդ պատվաստումը գրիպի պատվաստումն է, որը Ժիրինովսկին ամեն տարի ստանում է:
«Յոթ պատվաստում. իհարկե, սա բեռ է, դժվար է, բայց մենք պետք է պաշտպանենք միմյանց»,- ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը։
23:13 14.08.2025
Դոնարուման պայմանագիր է համաձայնեցնում անգլիական ակումբի հետՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Մանչեսթեր Սիթիի» հետ: Իտալացին կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ ու անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիացած է Դոնարումայի որակներով ու նրան համարում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: «Մանչեսթեր Սիթին» շարունակում է բանակցել ՊՍԺ-ի հետ իտալացու տրանսֆերի վերաբերյալ, բայց կողմերը […] ...
22:59 14.08.2025
Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը, տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը հետեւել են Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19կմ հատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Այստեղ արդեն մեկնարկել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Տեղում տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
22:47 14.08.2025
Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երեխաները ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալ և խնամել կենտրոնում ապրող շներին, այլև սովորեցին կենդանիների հետ շփման կանոնները։ Դուք ևս կարող եք միանալ […] ...
22:36 14.08.2025
Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...
22:24 14.08.2025
Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...
22:12 14.08.2025
ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներինՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...