20:47 12.02.2018
Այս տարի Վիկտորյա Բեքհեմը նշում է նորաձևության ոլորտում իր գործունեության 10-ամյակը: Հենց 10 տարի առաջ էր, որ Վիկտորյան նորաձևության քննադատներին ներկայացրեց իր առաջին հավաքածուն և, ի զարմանս բոլորի, արժանացավ լավ գնահատականների: Սկզբում շատերն էին կասկածում Վիկտորյա Բեքհեմի` որպես դիզայներ, գործունեության և բրենդի վրա, սակայն այժմ այն նորաձևության աշխարհում ճանաչված և սիրված բերնդներից մեկն է դարձել:
Նյու Յորքի նորաձևության շաբաթի շրջանակներում երեկ Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է իր նոր հավաքածուն, որը դիզայների համար ամերիկայն նորաձևության շաբաթում վերջինը կլինի: Շատ դիզայներներ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում Նյու Յորքի նորաձևության շաբաթին, քանի որ կարծում են, որ այն կազմակերպչական առումով շատ ժամանակատար է, իսկ ներկայացուցչական առումով շատ անհարմար: Հայտնի է, որ ճանաչված դիզայներներ Alexander Wang-ը, Rodarte-ն, Proenza Schouler-ը և Altuzarra-ն հետագայի համար ևս հրաժարվել են մասնակցել Նյու Յորքի նորաձևության շաբաթին: Վիկտորյա Բեքհեմը նշել է, որ իր համար ավելի նախընտրելի է ավելի լուրջ պատրաստվել Լոնդոնի նորաձևության շաբաթին:
Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է 26 տեսակ զգեստային համադրություններ`ինչպես միշտ մինիմալիզմի մեջ: Ցուցադրությանը ներկա էին 70 հոգի, այդ թվում Լոնդոնից ժամանել էր դիզայների ամուսինը՝ Դեյվիդ Բեքհեմը երեխաների հետ:
Վիկտորյա Բեքհեմը բազմիցս նշել է, որ իր համար շատ կարևոր է իր ցուցադրությունների ժամանակ ընտանիքի անդամների ներկայությունը, ինչպես նաև ասել է, որ հենց իր ամուսինն ու երեխաներն են իր առաջին խորհրդատուներն ու քննադատները.
«Մեր ընտանիքը կարծես շրջող կրկես լինի՝ մենք երգում ենք, պարում, լուսանկարվում, ֆուտբոլ ենք խաղում և զգեստներ ենք մոդելավորում: Մենք ամեն ինչ անում ենք միասին»,- ասել է Վիկտորյա Բեքհեմը:
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...
23:10 08.05.2025
Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետԱՄՆ-Ուկրաինա բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիշեցնում եմ ձեզ, որ սա (խմբ. բնական պաշարների վերաբերյալ գործարքը) ոչ մի կերպ կապված չէ հրադադարի շուրջ բանակցությունների և հակամարտության հետ», – ասել է Բրյուսը։ Նա նշել է, որ […] ...
22:57 08.05.2025
Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանըՄայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից […] ...
22:48 08.05.2025
Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցումԵրկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […] ...
22:38 08.05.2025
Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը: ...