22:08 21.07.2018
Արձակուրդային տրամադրությունն ամենուր է, և հիմա բոլորը կամ հանգստանում են, կամ աշխատավայրում մտածում են ապագայում սպասվող հանգստի մասին:
ShantNews.am-ը տեղեկացնում է, թե որտեղ կարող եք անցկացնել հանգիստը և միաժամանակ տեսնել համաշխարհային հայտնության աստղերի:
Բեքհեմնների ընտանիքը ամբողջ կազմով սովորաբար հանգստանում է Մալդիվներում կամ Բահամյան կղզիներից ոչ հեռու գտնվող Թերքս և Կայկոս կղզիներում: Բայց այս անգամ նրանք հանգստանում են Չեռնոգորիայում: Բեքհեմները սոցիալական ցանցերում շատ ակտիվ են և իրենց հանգստից արդեն հասցրել են շատ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարկել:
https://www.instagram.com/p/BlVDASklHVE/?hl=ru&taken-by=victoriabeckham
Սառա Ջեսսիկա Փարկերն ամենայն հավանականությամբ արդեն հոգնել է ամեն տարի ծրագրել հանգիստը և այս անգամ «Սեքսը մեծ քաղաքում» լեգենդար սերիալի աստղը հանգստանում է Պորտոֆինոյում գտնվող իր վիլլայում:
https://www.instagram.com/p/BlbmW1QAXuy/?taken-by=sarahjessicaparker
Պորտոֆինոն Արևմտյան Իտալիայում գտնվող փոքրիկ քաղաք է և այստեղ շատ աստղեր են հանգստանում: Փոքրիկ քաղաքը նրանց գրավել է կոլորիտային միջավայրով և լազուրային ափերով:
Եվրոպայի ամենագրավիչ ու հայտնի աստղերով լի քաղաքը Իբիցան է: Սա այն եզակի տեղերից մեկն է, որտեղ մարդիկ գիշեր-ցերեկ պարում են և խմում լողափերում և ակումբներում: Այս տարի Իբիցայում են հանգստանում Լեոնել Մեսսին, Սերխիո Ռամոսը, Զինեդին Զիդանը, Կրիշտիանու Ռոնալդուն և այլք:
https://www.instagram.com/p/BkvNLEqjsPr/?hl=ru&taken-by=zidane
https://www.instagram.com/p/BlBucrjlXdV/?hl=ru&taken-by=cristiano
https://www.instagram.com/p/BlL9-H8HZf6/?hl=ru&taken-by=sergioramos
Այս տարի Իսպանիայում է հանգստանում նաև Քեյթ Ուինսլեթը: Պապարացիները հասցրել են նրան ընտանիքի հետ նկատել Բինիսաֆուա հանգստավայրում, որը գտնվում է Մենորկա կղզու մոտակայքում:
Սուպերմոդել Ջիջի Հադիդը այս ամառ հանգստանում է ինդոնեզական կղզիներում: Մինչ այս, մոդելը հասցրել էր լինել նաև Հունաստանում և այնտեղից մի շարք լուսանկարներ հրապարակել:
https://www.instagram.com/p/BkvSmSiAgVf/?taken-by=gigihadid
https://www.instagram.com/p/BkagmIdg9LM/?taken-by=gigihadid
Այդ նույն ժամանակ Հունաստանում էին հանգստանում նաև սուպերմոդել Քեյթ Մոսսը և Էմիլյա Ռատակովսկին:
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակեր20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...