18:54 30.12.2021
Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ամբողջ տարածքում իրականացվող հսկողության ուժեղացված միջոցառումների առաջին տասնօրյակը։
Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ ամփոփելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի առաջին տասնօրյակը։
Ներկայացվել են իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, վերլուծել ենք թվային պատկերը։
Ամբողջ ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի և արագ արձագանքման բաժնի աշխատակիցների ու ծրագրի կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից ձկնորսների հետ տարվել են բացատրական աշխատանքներ ապօրինի ձկնորսության դեպքերը կանխելու, լողամիջոցները ափամերձ հատվածներից դուրս բերելու ուղղությամբ:
Իրականացվող միջոցառումների ընթացքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության և ԲԸՏՄ-ի աշխատակիցների հետ համատեղ տեղադրվել են 3 անշարժ հսկիչ կետեր՝ Կարճաղբյուրի, Ճամբարակի, Սևանի ՊԱՏ անշարժ պահակետերում:
Դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սիգի վաճառքի և տեղափոխման 11 դեպք, որի արդյունքում առգրավվել է թվով 895 սիգ տեսակի ձուկ:
Դեկտեմբերի 25-ին և 28-ին նավով շրջայց է կատարվել Սևանա լճի վրա, ինչի արդյունքում դեկտեմբերի 25-ին լճից դուրս է բերվել 1, իսկ դեկտեմբերի 28-ին 54 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց։
Սևանա լճի ափամերձ հատվածներից դուրս է բերվել շուրջ 220 լողամիջոց:
Քննարկվել են միջոցառումների ընթացքում արդեն իսկ գույքագրված խնդիրները, կարճ ժամանակում դրանց լուծումներ կտրվեն։
Խորհրդակցության ավարտին նախարարը կրկին անդրադարձել է վերահսկողության միջոցառումների ներառականության և քաղաքացիների հետ համագործակցության կարևորությանը։
«Անկախ վերահսկողության միջոցառումները, դրանք խստության աստիճանը, շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները և հատկապես լճի ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսները հստակ գիտակցեն, որ իրենք ևս մի մասն են այս գործընթացի և պետք է իրենց առօրյա վարքագծի անբաժան մասը դարձնեն շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։
Միայն առողջ փոխհարաբերությունների վրա հիմնված ներառականությունը կարող է առավելագույն արդյունավետություն հաղորդել կենսական նշանակության այս խնդրի լուծմանը»,- նշել է նախարարը։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...