21:35 20.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Ապարանի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Արագածի (ճանապարհածածկը՝ սև), Սպիտակի (ճանապարհածածկը՝ հատված-հատված սպիտակ), Սիսիանի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Աբովյանի (Երևան-Սևան, Երևան-Գառնի ճանապարհածածկը՝ սև), Հրազդանի (ճանապարհածածկը՝ սև), Գավառի (ճանապարհածածկը՝ սև), Մարտունիի (Մարտունի-Գավառ, Մարտունի-Վարդենիս (ճանապարհածածկը՝ սև) Վարդենիսի (ճանապարհածածկը՝ սև), Թումանյանի (ճանապարհածածկը՝ սև), Թալինի (ճանապարհածածկը՝ սև), Անիի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Արթիկի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Աշոցքի (ճանապարհածածկը՝ սպիտակ) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան (ճանապարհածածկը՝ սպիտակ) ավտոճանապարհին, Տիգրանաշենի (ճանապարհածածկը՝ սև), Սարավանի (ճանապարհածածկը՝ սպիտակ) և Ստեփանավանի (ճանապարհածածկը՝ սև) ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Տաթև- Աղվանի ավտոճանապարհի Վերին Խոտանան ճանապարհահատվածը դժվարանցանելի է։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...