Կայացել է ԱԻՆ կոլեգիայի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Կայացել է ԱԻՆ կոլեգիայի նիստը

17:38 21.01.2022

Հունվարի 21-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:

Նիստը մեկնարկել է ՀՀ պետական և ԱԻՆ դրոշների ներսբերման արարողությամբ: Ամփոփվել են 2021 թվականի գործունեության արդյունքները: Կոլեգիայի նիստին մասնակցել են նախարարության կազմում ընդգրկված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման, իրավաբանական, հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության, արտաքին կապերի, ֆինանսատնտեսագիտական, գույքի կառավարման վարչությունների, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, կադրային քաղաքականության բաժինների, քարտուղարության և ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի մեկ տարվա գործունեության արդյունքները: Համեմատականի համաձայն՝ 2021-ի ընթացքում նշված ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքի ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Դրական դինամիկա է արձանագրվել նաև հանձնարարականների ժամանակին կատարման գործընթացում:

2021 թվականին՝ 2020թ. համեմատ, գրեթե կրկնապատկվել է հանրապետությունում գործող էլեկտրաշչակների քանակը՝ ձեռք է բերվել և համայնքներում տեղադրվել 204 նոր էլեկտրաշչակ, որից 100-ը՝ Երևանում: Վերանորոգվել և վերատեղադրվել է 224 շչակ: Արդիականացման արդյունքում տեղադրված է 1000 էլեկտրաշչակ: Աշխատանքներ են տարվում ՀՀ տարածքում տեղադրված շչակների տվյալներն էլեկտրոնային քարտեզներում զետեղելու ուղղությամբ։ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները:

Հիմնանորոգվել և ամբողջությամբ կառուցվել են Գյումրի 2, Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը։ Ընթացքում է Աշոցք ՀՓՋ-ի նոր շենքի շինարարությունը, Ստեփանավանի և Բաղրամյանի ՀՓՋ-ների նոր շենքերի, Սևանի ջրափրկարարական բազայի նախագծման աշխատանքները: ՓԾ տնօրենը կարևոր ձեռքբերումներից է համարել նաև տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում տեխնիկական համալրումը, մասնավորապես՝ բոլոր մարզային փրկարարական վարչություններին անօդաչու թռչող սարքերով ապահովելը, որոնցից 4-ը նախատեսված է հատուկ նշանակության աշխատանքների իրականացման համար։

ՊՆ-ից ԱԻՆ-ին փոխանցված բեռնատար մեքենաները ևս կհամալրեն մարզային ջոկատների ավտոպարկը: 2021-ին ՓԾ քաղաքացիական պաշտպանության բոլոր հենակետերը համալրվել են համակարգչային տեխնիկայով և թվային ռադիոկապով, իսկ անձնակազմը՝ անհատական մարտական համազգեստով: Կատարվել են փոփոխություններ Փրկարար ծառայության համազգեստի ձևի, տրման կարգի և օգտագործման ժամկետների առումով: Տարվա ընթացքում փրկարար ծառայությունը համալրվել է հրշեջ համազգեստի ավելի քան 1400 լրակազմով, ինչը թույլ է տվել առաջին անգամ ամբողջ հրշեջ-փրկարարական անձնակազմին ապահովել անհատական մարտական համազգեստով և համազգեստի տարրերով:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանն առանձնացրել է ուսումնական հաստատության ձեռքբերումները, նշել՝ ծրագրերը: Անցած տարի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա է ընդունվել 295 ուսանող, ավարտել՝ 251-ը: Նրանք աշխատանքի են անցել ԱԻՆ-ում, ոստիկանությունում, ՊՆ-ում: ՀՀ կառավարության որոշմամբ 2020-2021թթ. ուսումնական տարվա համար Ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել է 90 անվճար տեղ: Բարձր առաջադիմությամբ ուսանողներին պետության կողմից տրամադրվել է կրթաթոշակ: Ակադեմիայում ձևավորվել է IT լաբորատորիա: Անօդաչու թռչող սարքի կիրառությամբ որոնողափրկարարական գիտափորձնական աշխատանքներ են իրականացվել: Մշակվել են փոքր ռոբոտի անցողունակությունը բարձրացնող մետաղական կոնստրուկցիաներ, որոնք հնարավորություն են տվել ռոբոտը իջեցնելու և վեր բարձրացնելու 650 թեքություն ունեցող աստիճանավանդակով։ Կատարվել են ԱԹՍ-ների միջոցով ջրային խոչընդոտների հաղթահարման, ինչպես նաև պարանների ամրացման մեխանիզմների մշակման աշխատանքներ: Ակադեմիայի առաջիկա տարիների ծրագրերը ևս հավակնոտ են:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին լրացվել է 2547 երկրաշարժի տվյալ: Օպերատիվ որոշվել են 503 երկրաշարժի հիմնական պարամետրեր։ Շարունակվել են շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ հետազոտությունները և անձնագրավորման աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով հատուկ նշանակության օբյեկտները: Հայաստանում առկա շենք-շինությունների 70-80 տոկոսն ունեն բարձր խոցելիություն և սեյսմակայունության խնդիրը շարունակում է օրակարգում մնալ:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանի հաշվետվության համաձայն՝ 2021թ.-ի ընթացքում կնքվել է փորձաքննության իրականացման 2.599 պայմանագիր, 10.517 արտադրական վտանգավոր օբյեկտների տրվել են փորձաքննության եզրակացություններ, որից 8-ը բացասական: Ուսումնական կենտրոնում ուսուցանվել են տեխնիկական անվտանգության թվով 1.518 մասնագետ կադրեր: ՊՈԱԿ-ը լիարժեք իրականացրել է ՀՀ տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումը:

Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանը ներկայացրել է ԱՌՆ Սենդայի գործողությունների ծրագրի ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքները: Համաձայն զեկույցի՝ իրականացված աշխատանքների և համագործակցությունների արդյունքում ստեղծված նոր հնարավորությունները նպատակ ունեն համախմբելու ջանքերը և համայնքներին ու տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն մասնակից դարձնելու աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի ներկայացուցիչներին մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար:

Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2021 թվականի գործունեությունը, նշել է այս տարվա անելիքները.

«2022-ին մեզ համար կարևոր խնդիր է շարունակում մնալ շենքային պայմանների բարելավումը, անշուշտ մեծ անելիք ունենք նաև փրկարար ծառայության ստորաբաժանումներում շահագործվող հին ավտոմեքենաների փոխարինման և տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ ինչպես պետական այնպես էլ տարբեր բարեգործական միջոցների հաշվին։ Իհարկե, բացի նշված ձեռքբերումներից, կան նաև բացթողումներ, որոնց ուղղությամբ ևս անելիքներ կան, սակայն վստահ եմ, որ մենք միասին, նվիրումով և արժանապատիվ աշխատանքով կարողանալու ենք նեցուկ լինել մեր ժողովրդին՝ այս դժվարին ժամանակահատվածում»:

Նիստի ավարտին նախարարը պարգևներ է հանձնել «Մարդկանց անվտանգության և փրկության» թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողներին, խրախուսվել են նաև հանրային իրազեկման գործընթացին աջակցություն ցուցաբերած պաշտոնյաներն ու աշխատակիցները: Գերատեսչության ղեկավարը պարգևներ, մեդալներ և արտահերթ կոչումներ է շնորհել մի շարք փրկարար ծառայողների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP