12:58 28.02.2022
Ուկրաինայից փախստականների հոսքը չի դադարում: Եվրոպան պետք է պատրաստվի նման արտակարգ իրավիճակին, զգուշացրել է ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեշ Լենարչիչը։
«Ռուսական զորքերի ներխուժումից հետո Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ կապված՝ Եվրոպա տեղահանված ուկրաինացիների թիվը կարող է հասնել մոտ 7 միլիոնի»,-փետրվարի 27-ին հայտարարել է Լենարչիչը։
Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ ներքին գործերի նախարարների՝ վերաբնակեցված ուկրաինացիների հոսքի վերաբերյալ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, Լենարչիչը նշել է, որ ՄԱԿ-ի տվյալներով, եթե պատերազմը շարունակվի, մոտ 18 միլիոն ուկրաինացի կտուժի։
Եվրահանձնակատարը հայտնել է, որ Մոլդովան արդեն ընդունել է 25000 ուկրաինացի փախստականի, և ընդգծել է, որ բոլոր գնահատականները նախնական են, քանի որ փախստականների հոսքը շարունակվում է։
«Թվերը մեծ են, և մենք պետք է պատրաստվենք նման արտակարգ իրավիճակին, որը պատմական չափերի է»,- հավելել է նա։
23:22 14.08.2025
Ռումինիայի քաղաքացիական ավիացիայի իշխանության և ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել2025 թվականի օգոստոսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի և Ռումինիայի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Ռումինիայի քաղաքացիական ավիացիոն իշխանության գլխավոր տնօրեն Նիկոլաե Ստոյկայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև հանդիպման արդյունքում ստորագրվեց «Ռումինիայի քաղաքացիական […] ...
23:13 14.08.2025
Դոնարուման պայմանագիր է համաձայնեցնում անգլիական ակումբի հետՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Մանչեսթեր Սիթիի» հետ: Իտալացին կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ ու անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիացած է Դոնարումայի որակներով ու նրան համարում է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: «Մանչեսթեր Սիթին» շարունակում է բանակցել ՊՍԺ-ի հետ իտալացու տրանսֆերի վերաբերյալ, բայց կողմերը […] ...
22:59 14.08.2025
Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը, տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը հետեւել են Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19կմ հատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Այստեղ արդեն մեկնարկել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Տեղում տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
22:47 14.08.2025
Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երեխաները ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալ և խնամել կենտրոնում ապրող շներին, այլև սովորեցին կենդանիների հետ շփման կանոնները։ Դուք ևս կարող եք միանալ […] ...
22:36 14.08.2025
Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...
22:24 14.08.2025
Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...