17:25 08.03.2022
Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ապահովի, որ Ուկրաինայի հակամարտությունը երկրի տարածքից դուրս չծավալվի։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է երեքշաբթի օրը Ռիգայում Լատվիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում ապահովելու, որ հակամարտության հետագա սրացում և դրա տարածում Ուկրաինայի սահմաններից դուրս չլինի»,- ասել է Ստոլտենբերգը։ «Դա կլինի էլ ավելի վտանգավոր, կործանարար և մահացու։ Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Որպեսզի երաշխավորվի, որ Մոսկվայում սխալ հաշվարկներ չլինեն, ՆԱՏՕ-ն զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը դաշինքի արևելքում։ Մենք ունենք բարձր պատրաստվածության 130 ինքնաթիռ, ավելի քան 200 նավ՝ հեռավոր Հյուսիսից մինչև Միջերկրական ծով և հազարավոր լրացուցիչ ռազմական ուժեր, որոնք տեղակայված են տարածաշրջանում»:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել «դաշինքի տարածքի յուրաքանչյուր թիզը»։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային աջակցություն են ցուցաբերում ֆինանսական ռեսուրսների, զենքի պատրաստման, մատակարարման հարցում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման առումով։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...