12:53 18.03.2022
Փետրվարին եվրոյի գոտում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է մինչև 5,9 տոկոս, ինչը բացարձակ ռեկորդ է 2002 թվականին այս արժույթի ներդրումից ի վեր, ասվում է Եվրոստատի կայքում։
Կազմակերպությունը նման ցուցանիշները պայմանավորում է Եվրոպայում էներգակիրների գների արագ աճով։ Փետրվարին դրանց գներն աճել են 3,12 տոկոսով։ Գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Լիտվայում (14 տոկոս), Էստոնիայում (11,6 տոկոս) և Չեխիայում (10 տոկոս):
Համեմատության համար նշենք, որ հունվարին գնաճը կազմել է 5,1 տոկոս։ Եվրամիությունում փետրվարին տարեկան գնաճը կազմել է 6,2 տոկոս՝ հունվարի 5,6 տոկոսի դիմաց։
Ուկրաինայից սննդամթերքի մատակարարումների արգելափակման ֆոնին ԵՄ-ն լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ «Ուկրաինան աշխարհում պարենի խոշորագույն արտադրողներից մեկն է, մենք շատ ենք ներմուծում Ուկրաինայից։ Եգիպտացորենի ներմուծման 52 տոկոսը, ցորենի 19 տոկոսը, այսօր ամեն ինչ արգելափակված է… Սա մեծ խնդիր է ԵՄ-ի համար»,- ասել է գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին։ Նախապատրաստվում են պարենային անվտանգության ապահովման միջոցառումներ։
21:09 14.08.2025
Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվումԿախակնում կառուցվում է նոր կրթահամալիր՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կախակնի կրթահամալիրի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքներին։ 144 տեղանոց կրթահամալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել եմ 2024թ․ դեկտեմբերից։ Նոր համալիրը նախատեսված է Կախակն, Տրետուք և Կուտական […] ...
20:55 14.08.2025
Օգոստոսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, Ոստիկանության Կենտրոն բաժին, Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Տերյան […] ...
20:38 14.08.2025
Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում․ Grand Chess TourԱՄՆ-ն ներկայացնող, հայազգի Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Արոնյանը վերջին երեք խաղափուլերում հաղթել է Սեմ Շաքլանդին (ԱՄՆ) և Գրիգորի Օպարինին (ԱՄՆ), ու ոչ-ոքի է խաղացել Լիեմ Լիի (Վիետնամ) հետ։ 42-ամյա շախմատիստը մրցաշարի վերջնական արդյունքներով զիջել է միայն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, իսկ 3-րդ […] ...
20:20 14.08.2025
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողներ պարգևատրվել ենՊաշտոնեական պարտականությունների և հանձնարարականների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ քրեակատարողական ծառայողներ Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կողմից պարգևատրվել են կրծքանշաններով, պատվոգրերով, ինչպես նաև խրախուսանքի այլ տեսակներով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Միջոցառման ընթացքում Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է պարգևատրված ծառայողներին և նշել, որ նախաձեռնության նպատակն է ոչ միայն արժևորել ծառայողների արդյունավետ […] ...
19:54 14.08.2025
Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից․ ՌայոլաՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան խոսել է իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն. «Ըստ իս` Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելը Դոնարումայի համար ճիշտ քայլ կլինի։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Բանակցություններ չենք վարել իտալական ոչ մի ակումբի հետ։ Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից»,- ասել […] ...