Ավելի քան 3,5 միլիոն փախստական ​​լքել է Ուկրաինան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+31.09 oC

 Ավելի քան 3,5 միլիոն փախստական ​​լքել է Ուկրաինան

19:47 22.03.2022

Ավելի քան 3,5 միլիոն փախստական ​​լքել է Ուկրաինան փետրվարի 24-ից ի վեր, նրանցից 500,000-ը կարող են հոգեբանական խնդիրներ ունենալ հակամարտության պատճառով, երեքշաբթի օրը ճեպազրույցում ասել է Լեհաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Պալոմա Կուչին։

«Վերջին տվյալներով՝ 6,5 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ուկրաինայի տարածքում։ Այս շաբաթ՝ մարտի 20-ի դրությամբ, Ուկրաինայից առնվազն 3,5 միլիոն փախստական ​​հատել է հարևան երկրների սահմանները։ Լեհաստանն արդեն ընդունել է ավելի քան 2 միլիոն մարդու։ Սա բոլոր փախստականների մոտ 61%-ն է: Փախստականների մոտ երկու երրորդը ցանկանում է մնալ Լեհաստանում, ավելի մոտ տանը»,- ասել է նա:

Կուչին նշել է, որ ներկայումս Ուկրաինայում բժշկական օգնության հասանելիությունը շատ սահմանափակ է, փախստականները մի քանի օր անցկացնում են առանց նորմալ սննդի և ջրի՝ սպասելով սահմանը հատելու հնարավորության, երեխաները հոգնած և տագնապած են, տարեցները՝ առանց դեղորայքի, ինչը հանգեցնում է շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման և այլ առողջական խնդիրների սրման, հղի կանայք զրկված են նախածննդյան խնամքից։

«Վտանգված առողջական վիճակով մարդիկ շտապ տարհանման և մասնագետների ուղղորդման կարիք ունեն՝ շարունակական բուժումն ապահովելու համար: Օրինակ՝ հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդները, քաղցկեղով հիվանդ երեխաները և մեծահասակները, որոնք դիալիզի կարիք ունեն»,- ասել է նա:

«Ըստ ԱՀԿ-ի նախնական հաշվարկների՝ հակամարտության պատճառով կես միլիոն փախստական ​​կարող է հոգեկան խանգարումներ ունենալ, իսկ մոտ 30 հազարը՝ հոգեկան ծանր խանգարումներ»,- ասել է Կուչին:

ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպությունը ներկայումս դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին արձագանքելու հնարավորություն, այդ թվում՝ փախստականների կտրուկ ավելացման՝ Ուկրաինայում իրավիճակի վատթարացման դեպքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

19:25 14.08.2025

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու: Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ «Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», – […] ...

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է վերածվել քառաթիմ մրցաշարի

19:12 14.08.2025

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը կարող է վերածվել քառաթիմ մրցաշարի

ՈՒԵՖԱ-ն քննարկում է Սուպերգավաթի ձևաչափը փոխելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական The Telegraph-ը: Կառավարող մարմինը նախատեսում է մրցաշրջանից առաջ անցկացվող մրցախաղը մեկ հանդիպումից վերածել քառաթիմ մրցաշարի։ Այլ մանրամասներ, այդ թվում՝ մասնակիցների ընտրության կարգի վերաբերյալ դեռ հայտնի չեն: Ենթադրվում է, որ նոր ձևաչափը, որը կներառի երկու կիսաեզրափակիչ և մեկ եզրափակիչ, կարող է անցկացվել Եվրոպայից դուրս՝ Միացյալ Նահանգներում […] ...

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը

18:58 14.08.2025

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes G500»-ն ու «Toyota RAV4»-ը

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «Mercedes G500» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ: Դեպքի փաստով Չարենցավանի քննչական […] ...

Կվերահսկվեն խաղացողների շահումները, իսկ 2026-ից նաև կհարկվեն. գործադիրի որոշումները

18:52 14.08.2025

Կվերահսկվեն խաղացողների շահումները, իսկ 2026-ից նաև կհարկվեն. գործադիրի որոշումները

Կվերահսկվեն խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների շահումները, պետությունը ֆինանսավորում կհատկացնի ուսհաստատություններին՝ խրախուսելու կամ աջակցելու նպատակով, կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով էլ կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին. որոշումներն ընդունվել են այսօր՝ գործադիրի հերթական նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ըստ Reuters-ի՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

18:46 14.08.2025

Ըստ Reuters-ի՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Ըստ Reuters-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ: «Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ Reuters-ի ներքին աղբյուրները հայտնել են, որ Իրանի քաղաքական վերնախավը այժմ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դիտարկում է որպես հետագա սրացումից խուսափելու միակ միջոց։ Reuters-ը նկատել է՝ իրանական միջուկային և ռազմական թիրախների վրա հարվածները, այդ թվում Իսլամական […] ...

Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև

18:37 14.08.2025

Միջազգային երիտասարդական ճամբար Անակլիայում. բարեկամության կամուրջ Հայաստանի և Վրաստանի միջև

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ, ինչպես նաև Վրաստանի երիտասարդական գործակալության համագործակցությամբ օգոստոսի 8-12-ը Վրաստանի Անակլիա քաղաքում անցկացվել է միջազգային երիտասարդական ճամբար: Միջոցառմանն ավելի քան 200 երիտասարդ է մասնակցել Վրաստանից և Հայաստանից։ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 25 մասնակցից՝ այդ թվում պետության աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնների շահառուներ, կամավորներ, […] ...

BACK_TO_TOP