Ռուսաստանը գազն անվճար չի մատակարարի Եվրոպա․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+26.09 oC

Ռուսաստանը գազն անվճար չի մատակարարի Եվրոպա․ Պեսկով

09:09 29.03.2022

Ռուսաստանը մտադիր չէ զբաղվել բարեգործությամբ և իր բնական գազը Եվրոպա մատակարարել անվճար։ Մատակարարումների դիմաց ռուբլով վճարելուց Եվրոպայի հրաժարվելու դեպքում Մոսկվան կուսումնասիրի իրավիճակն ու կընդունի հետագա որոշումներ։ Այս մասին ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Արևմուտքի երկրների պնդումները, թե իրենք չեն պատրաստվում երկնագույն վառելիքի մատակարարումների դիմաց ռուբլով վճարել։

«Չկա վճարում, չկա գազ»,-նախազգուշացրել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան չի հանդիսանում ռուսական գազի ձեռքբերումից ԵՄ-ի աստիճանաբար հրաժարվելու գաղափարի նախաձեռնող։ Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները փաստացի լայնամասշտաբ տնտեսական պատերազմ են սանձազերծել Ռուսաստանի դեմ։ Նա Վլադիմիր Պուտինի մասին Ջո Բայդենի հայտարարությունները համարում է խիստ մտահոգիչ և վիրավորական։ Ավելի վաղ լեհ-ուկրաինական սահմանին փախստականների ճամբար այցի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչ կարծիքի է Պուտինի մասին, Բայդենը նրան «մսագործ» էր անվանել, օրեր առաջ էլ Վլադիմիր Պուտինին կոչել էր «պատերազմի հանցագործ»։

Պեսկովը, խոսելով ՆԱՏՕ-ի մասին, ասել է, որ դաշինքն արել է քայլեր, որոնք խաթարում են անվտանգության ոլորտում Մոսկվայի օրինական շահերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվում

21:09 14.08.2025

Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվում

Կախակնում կառուցվում է նոր կրթահամալիր՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կախակնի կրթահամալիրի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքներին։ 144 տեղանոց կրթահամալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել եմ 2024թ․ դեկտեմբերից։ Նոր համալիրը նախատեսված է Կախակն, Տրետուք և Կուտական […] ...

Օգոստոսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:55 14.08.2025

Օգոստոսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, Ոստիկանության Կենտրոն բաժին, Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Տերյան […] ...

Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում․ Grand Chess Tour

20:38 14.08.2025

Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում․ Grand Chess Tour

ԱՄՆ-ն ներկայացնող, հայազգի Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Արոնյանը վերջին երեք խաղափուլերում հաղթել է Սեմ Շաքլանդին (ԱՄՆ) և Գրիգորի Օպարինին (ԱՄՆ), ու ոչ-ոքի է խաղացել Լիեմ Լիի (Վիետնամ) հետ։ 42-ամյա շախմատիստը մրցաշարի վերջնական արդյունքներով զիջել է միայն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, իսկ 3-րդ […] ...

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողներ պարգևատրվել են

20:20 14.08.2025

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողներ պարգևատրվել են

Պաշտոնեական պարտականությունների և հանձնարարականների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ քրեակատարողական ծառայողներ Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կողմից պարգևատրվել են կրծքանշաններով, պատվոգրերով, ինչպես նաև խրախուսանքի այլ տեսակներով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Միջոցառման ընթացքում Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է պարգևատրված ծառայողներին և նշել, որ նախաձեռնության նպատակն է ոչ միայն արժևորել ծառայողների արդյունավետ […] ...

SHANTNEWS

20:00 14.08.2025

SHANTNEWS

Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից․ Ռայոլա

19:54 14.08.2025

Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից․ Ռայոլա

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան խոսել է իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն. «Ըստ իս` Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելը Դոնարումայի համար ճիշտ քայլ կլինի։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Բանակցություններ չենք վարել իտալական ոչ մի ակումբի հետ։ Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից»,- ասել […] ...

BACK_TO_TOP