Ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին մարզական առաջնություններում Շիրակի մարզի հավաքական թիմերը նվաճել են 169 մեդալներ՝ 56 ոսկե, 56 արծաթե և 57 բրոնզե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+27.09 oC

Ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին մարզական առաջնություններում Շիրակի մարզի հավաքական թիմերը նվաճել են 169 մեդալներ՝ 56 ոսկե, 56 արծաթե և 57 բրոնզե

19:36 02.04.2022

Շիրակի մարզպետարանում ամփոփվել են ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ 2022 թվականի առաջին եռամսյակում մարզում իրականացված աշխատանքները, ինչպես նաև միջազգային մրցասպարեզներում ու հանրապետական առաջնություններում շիրակցի մարզիկների մրցելույթները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
Կազմակերպվել ու անցկացվել են 24 մարզական միջոցառումներ՝ տարբեր մարզաձևերի համայնքային ու մարզային պատանեկան առաջնություններ, հանրապետական մրցաշարեր, հանրապետական մարզական-զանգվածային միջոցառումների համայնքային ու մարզային փուլերի մրցումներ և ձմեռային մարզամշակութային տոնահանդեսներ։
Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում հաղթող ճանաչված ՀՀ հավաքական թիմի 5 մեդալակիրներից 3–ը՝ Գյումրու հրաձգության մարզադպրոցի սաներ Գոռ Խաչատրյանը, Արուսյակ Գրիգորյանը և Հովհաննես Մարգարյանը նվաճել են 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
«Սևան» ՄՀԿ-ի Ազատանի մարզադպրոցի սան Մանվել Խնձրցյանը դարձել է ազատ ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում մեդալակիր դարձած Շիրակի մարզի առաջին մարզիկը։
«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումների 4 ոսկե մեդալներից 2–ին տիրացել են շիրակցի մարզիկները։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Վանաձորում

13:52 29.05.2025

1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Վանաձորում

Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատարին։ 21-ամյա ուղևոր Սեյրան Ն.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և երեք ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը

13:44 29.05.2025

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը։ Մրցաշարի եզրափակչում լոնդոնյան ակումբըը 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բետիսի» դեմ խաղում։ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած հանդիպման 9-րդ րոպեին անդալուզյան թիմին հաշվի մեջ առաջ մղեց Աբդե Էզալզուլին: Թիմերն ընդմիջման գնացին «Բետիսի» օգտին հաղթական հաշվով: Երկրորդ կեսում, սակայն, Էցնո Ֆեռնանդեսի, Նիկոլաս Ջեքսոնի, Ջեյդոն Սանչոյի ու Մոյզես Կայսեդոյի գոլերի շնորհիվ Մարեսկայի գլխավորած […] ...

Վերջին ամիսներին տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ․ Աբրահամյան

13:35 29.05.2025

Վերջին ամիսներին տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ․ Աբրահամյան

Վերջին 1.5-2 ամիսների ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 29-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Նախ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հնչել են երկու բավականին ուշագրավ հայտարարություններ։ Առաջինը՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն էր Կոնգրեսում, որտեղ, ըստ էության, նշվեց, որ անկախ […] ...

SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

13:24 29.05.2025

SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ հունիսի 14-ից հուլիսի 1-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոնը: SUMMEET փառատոնի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական և վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաև քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։ 5-րդ փառատոնն իրականացվում է միջազգային նոր համագործակցություններով՝ ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս և […] ...

Հայտնի է NBA-ի եզրափակչի առաջին մասնակիցը

13:11 29.05.2025

Հայտնի է NBA-ի եզրափակչի առաջին մասնակիցը

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» ընդհանուր 4:1 հաշվով հաղթել է «Մինեսոտա Թիմբերվուլվզին»: Թիմերի 5-րդ խաղը ավարտվել է 124:94 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր, որը վաստակել է 34 միավոր: Կանադացին օրեր առաջ ճանաչվեց լիգայի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (MVP): Գերեզրափակչում «Օկլահոմա Սիթի Թանդերը» մրցելու է «Ինդիանա» – «Նյու-Յորք» զույգի հաղթողի հետ: Չորս հանդիպումից հետո […] ...

«ՄԱՎԵՏԱ. գյուղատնտեսություն՝ բոլորի համար». աշխատանքի տոնավաճառ Երևանում

13:00 29.05.2025

«ՄԱՎԵՏԱ. գյուղատնտեսություն՝ բոլորի համար». աշխատանքի տոնավաճառ Երևանում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, Երևանում անցկացրել է աշխատանքի տոնավաճառ։ «Գյուղատնտեսություն՝ բոլորի համար» խորագրով անցկացվող աշխատանքի տոնավաճառին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ծրագրի գործընկեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Նախարարի տեղակալ Արաքսիա […] ...

BACK_TO_TOP