22:34 25.04.2022
Ապրիլի 22-25-ը Հայաստան է այցելել Նիդերլանդների խորհրդարանի անդամ, «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Դոն Սեդերը: Այցի ընթացքում Դոն Սեդերը հանդիպել է Արցախի Հանրապետության պաշտոնյաների հետ, ծանոթացել Արցախում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, տեղեկացնում է ԱԺ կայքը։
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի ուղեկցությամբ խորհրդարանականը Գորիսում հանդիպել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ:
Վահրամ Բալայանը շնորհակալություն է հայտնել Դոն Սեդերին Հայաստան այցի, հանդիպման, ինչպես նաեւ հայությանը հուզող հարցերի լուծմանն ուղղված իր քայլերի համար: Նրա խոսքով՝ արցախահայությունն իր ինքնորոշման իրավունքը ձեռք է բերել այդ ժամանակվա սովետական եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան. նպատակն է եղել իրականացնել մարդու ազատ ապրելու իրավունքն իր հայրենիքում: Նա ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով արցախահայության նկատմամբ այս 30 տարիների ընթացում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպանական քայլերը: Վահրամ Բալայանը խնդրել է Դոն Սեդերին Նիդերլանդների խորհրդարանում ներկայացնել բոլոր նշված փաստերը եւ հույս հայտնել, որ կպաշտպանվեն արցախահայության իրավունքները, քանզի Արցախում ապրում է եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ, որն ուզում է ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին:
ԱՀ ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը հյուրին ներկայացրել է Թուրքիայի ցեղասպան քայլերը եւ հայատյացության դրսեւորումները, որոնք արցախահայության նկատմամբ Ադրբեջանն իրականացնում է առ այսօր: Նրա խոսքով՝ Սովետական Միության փլուզումից հետո Արցախի ժողովուրդն արտահայտել է իր հայրենիքում ապրելու կամքը, ինչն Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես պայքար տարածքի համար: Նա նշել է, որ այսօր Արցախի ժողովուրդն ուզում է նույնը, ինչ 30 տարի առաջ՝ խաղաղ ապրել իր հայրենիքում: Փոխնախարարը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի թշնամին ոչ միայն Արցախի հայերն են, այլեւ աշխարհի հայերը, ինչի մասին բացահայտ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Արմինե Ալեքսանյանը նշել է, որ անընդունելի է այն գաղափարը, համաձայն որի՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, եւ մարդիկ կարող են այնտեղ խաղաղ ապրել:
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանը չի պատկերացրել, որ Արցախի ժողովուրդը պատերազմից հետո կվերադառնա Արցախ, բայց նրանք վերադարձել են եւ այսօր ապրում են շատ ծանր պայմաններում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները, որպեսզի արցախցիները լքեն Արցախը: Արցախի օմբուդսմենը մանրակրկիտ ներկայացրել է արցախահայության նկատմամբ Ադրբեջանի դաժան եւ անմարդկային քայլերը: Նա նշել է, որ ինչպես 1915թ., այնպես էլ այսօր, աշխարհը լուռ է, սակայն ինքը հավատում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները պետք է պաշտպանվեն միջազգային հարթակներում:
ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդրին եւ նշել, որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է գերիների վերադարձին: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի, ինչը կլինի ամենաարդյունավետ միջոցը եւ կստիպի Ադրբեջանին վերադարձնել բոլոր գերիներին:
Դոն Սեդերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ բարձր է գնահատում այն հանգամանքը, որ արցախցիներն իրեն ներկայացրին, թե իրականում ինչ է տեղի ունենում Արցախում: Նա ընդգծել է, որ վերոնշյալ հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Նիդերլանդներում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկումներ են եղել նաեւ խորհրդարանում. նա առաջարկել է Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ անցկացնել փորձաքննություն: Դոն Սեդերը շեշտել է, որ քայլեր են արվում, որպեսզի ապացուցվի՝ Արցախի դեմ իրականացված պատերազմում Ադրբեջանն ագրեսոր է, եւ նրա դեմ կիրառվեն համապատասխան սանկցիաներ:
Դոն Սեդերի խնդրանքով Արցախի պաշտոնյաները պատասխանել են նրան հետաքրքրող մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին արցախցիները շնորհակալություն են հայտնել հյուրին այցի եւ կառուցողական ու արդյունավետ հանդիպման համար:
Ապրիլի 24-ին Մերի Գալստյանի ուղեկցությամբ Դոն Սեդերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նա ծանոթացել է Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին:
23:59 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումըՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...
23:55 13.06.2025
Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունըՀամաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...
23:51 13.06.2025
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածությունՆաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...
23:47 13.06.2025
Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ճանապարհից»Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...
23:45 13.06.2025
«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետՄադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...
23:41 13.06.2025
Գործադիրն առաջարկում է մի շարք արարքների դեպքում պատասխանատվությունը խստացնելՔրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում եւ կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումներն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում նախատեսված 25.000 դրամի փոխարեն կսահմանվի 50.000 դրամ […] ...