ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

14:08 26.04.2022

Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:

Նիստի օրակարգում սոցիալական ոլորտին առնչվող 2 նախագիծ էր, որոնք ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանը:

Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել ««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գործող աշխատանքային օրենսգրքով գործատուների կողմից աշխատանքային գրքույկ պահանջելու և վարելու պարտադիր պահանջը 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցված է: Միաժամանակ նախատեսված է հինգ տարվա ընթացքում աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը, կառավարության սահմանած կարգով ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմին` տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար:

Քանի որ պատերազմական գործողությունների հետևանքով ներկայումս Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող ու աշխատող կամ աշխատած անձանց աշխատանքային գործունեության տվյալները պահպանված չեն, նախագծով առաջարկվում է կանոնակարգել գործատուների կողմից աշխատանքային գրքույկներ վարելու գործընթացը` մինչև կառավարության սահմանած կարգով և ժամկետներում դրանցում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելը:

Նախագծի ընդունման դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում` լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովների սահմանած աշխատանքային ստաժը հիմք կհանդիսանա աշխատանքի ընդունման համար պահանջվող աշխատանքի ստաժը հաշվարկելու համար:

Օրակարգի հաջորդ հարցը ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում ամրագրված է, որ եթե վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է 69 620 ՀՀ դրամից, ապա մայրության նպաստը հաշվարկելիս որպես միջին ամսական աշխատավարձ հիմք է ընդունվում 69 620 ՀՀ դրամը: Կառավարության ռազմավարական ծրագրերի համաձայն և պետական բյուջեի եկամուտների հաշվառումով, փուլային տարբերակով «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով կատարվում է նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացում, որի արդյունքում մի շարք օրենքներում կատարվում են համապատասխան փոփոխություններ։ Օրենքում ամեն անգամ նման փոփոխության կատարումից խուսափելու նպատակով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի թվային արտահայտության փոխարեն ամրագրել, որ մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի չափով։

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը օրինագծերին հավանություն է տվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

09:50 14.06.2025

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

09:33 14.06.2025

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

09:17 14.06.2025

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

09:10 14.06.2025

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

08:53 14.06.2025

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

Իրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին

08:47 14.06.2025

Իսրայելը հայտնել է, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին

Իսրայելի պաշտպանության ուժերը իրենց Telegram ալիքում հայտնել են, որ օդուժը շարունակում է հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել թիրախներին՝ Իրանում սպառնալիքները վերացնելու համար», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ ...

BACK_TO_TOP