Թուրքիայում պետական մակարդակով բացահայտում են մարդկանց ազգային ինքնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Թուրքիայում պետական մակարդակով բացահայտում են մարդկանց ազգային ինքնությունը

20:01 23.02.2018

Թուրքիայի կառավարությունն առցանց հարթակներում բացել է երկրի՝ մինչ այժմ գաղտնի պահվող բնակչության գրանցամատյանների արխիվները: Կառավարության կայքում ստեղծվել է մի հավելված, որտեղ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող մարդիկ կարող են լրացնել անձնական տվյալները և պարզել, թե ովքեր են իրականում եղել իրենց նախնիները:

Մի քանի օրվա ընթացքում միլիոնավոր քաղաքացիներ են այցելել կառավարության կայք՝ պարզելու իրենց արմատները: Ինտերնետային թրաֆիքն այնքան շատ է եղել, որ կայքը «կախվել է»: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ արդեն ավելի քան 8 միլիոն մարդ է մտել Թուրքիայի կառավարության կայք՝ պարզելու իր արմատները:

Բազմաէթնիկ, բազմամշակութային Թուրքիայում նախնիների ինքնության բացահայտումները շոկի մեջ են գցել մարդկանց, քանի որ նրանցից շատերը մինչ այս կարծում էին, որ զտարյուն թուրք են, սակայն պարզվել է՝ հայ են, հույն, ասորի, կամ դավանափոխ մարդկանց ժառանգներ: Մի մասն էլ ուրախացել է, որովհետև եվրոպական որևէ երկրի քաղաքացիություն ստանալու հնարավորություն է բացվում:

Hurriet Daily News-ը գրում է, որ Թուրքիայի շատ քաղաքացիներ արդեն քայլեր են ձեռնարկում երկրորդ քաղաքացիությունը ստանալու համար, քանի որ պարզել են՝ իրենց նախնիները Բուլղարիայից են, Հունաստանից, Ռումինիայից,Մակեդոնիայից կամ Բոսնիա և Հերցեգովինայից:

Ծագումով հայ լրագրող Հայկո Բաղդատը Al-Monitor-ին ասել է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ընթացքում շատերը նաև կրոնափոխ են եղել, տարհանվածների թվում հազարավոր երեխաների մի մասը փրկվել է՝ այլ երկրներ հասնելով, բայց մի մասը ենթարկվել է սեռական ու աշխատանքային ստրկության:

«Հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել այդ իրականությունը, պատկերացրեք, այս երկրի կրոնական գործերի տնօրեն Լյութֆի Դողանը Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանի եղբայրն է: Ցեղասպանության ժամանակ Գալուստյանի մայրը երեխաներին հեռու է ուղարկել, իսկ ինքն իսլամ է ընդունել: Ավելի ուշ նա ամուսնացել է Դողան անունով մարդու հետ, երկու աղջիկ ու մի տղա ունեցել: Տղան Լյուֆթի Դողանն է: Երբ մայրը մահացել է, Բեյրութից ազգական է եկել հուղարկավորությանը: Երբ նա հոգևորականի հագուստով ներս է մտել, բոլորը պապանձվել են»,- ասել է Հայկո Բաղդատը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին

16:00 29.04.2024

Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին։ ...

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

15:41 29.04.2024

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

Ղազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ չեն հանդես գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ «Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես […] ...

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

11:28 29.04.2024

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ էգեյան ծովին հարող տարածքում, ուժգին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), այն գրանցվել է Մուղլայի Դաթչա շրջանում, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ: Վնասների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: ...

Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի նախկին պետնախարարը

11:14 29.04.2024

Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի նախկին պետնախարարը

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Այս մասին հայտնի է դարձել Publika-ին՝ հղում անելով ՆԳՆ-ի աղբյուրին։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ Պետրիաշվիլին վարչական կարգով կալանավորվել է։ Նա մեղադրվում է մանր խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու համար։ Պետրիաշվիլին զբաղեցրել է պետնախարարի […] ...

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

13:46 28.04.2024

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ-ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:19 28.04.2024

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

BACK_TO_TOP