11:57 24.08.2022
Օգոստոսի 24-ին մարտական անօդաչուների զանգվածային կիրառմամբ Իրանի զինված ուժերի խոշոր զորավարժություններ են սկսվել երկրի տարբեր մասերում: Ինչպես հաղորդել է ISNA գործակալությունը, զինավարժանքներում գործի են դրված տարբեր տեսակի եւ վերափոխակների ավելի քան 150 անօդաչուներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երկու օրվա ընթացքում Իրանի զինված ուժերի, ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հակաօդային պաշտպանության ուժերի զորամասերը կմշակեն մարտական անօդաչուներով փոխգործակցությունը երկրի հարավի Պարսից եւ Օմանի ծոցերից մինչեւ Իրանի հյուսիս եւ արեւմուտք ընկած ընդարձակ տարածքում, նշում է գործակալությունը:
«Իրանի զինված ուժերը պլանավորել են բազմաթիվ զորավարժություններ այս տարվա մարտական վարժանքի՝ իրենց ծրագրերում,- մեջբերում է գործակալությունն Իրանի զինված ուժերի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայարի խոսքը:- Դրանք նպատակաուղղված են վարժեցման մեթոդիկաների կատարելագործմանը՝ մարտական պատրաստության բարձրացման եւ դիմադարձման ներուժի մեծացման նպատակով»: Վարժանքների ընթացքում կստուգվի անօդաչուների կիրառումը հետախուզության, պարեկման եւ օդից հարվածների համար:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...