Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ

15:26 30.08.2022

Օգոստոսի 30-ին, 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին:

Արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ՀՀ մի շարք դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ այսօր նրանց համար հավատքի վերանորոգության, մեր սուրբ հայրերի հոգեմտավոր վեհ գործի հանդեպ հավատարմության վերահաստատման և ուխտի օր է։

«Աստվածահաճո և գովարժան է ձեր աշխատանքը, սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի սիրելի մշակներ, քանզի հակառակ ժամանակի բազում խոչընդոտներին և դժվարություններին՝ անմնացորդ սիրով և անօրինակ նվիրումով շարունակում եք մեսրոպաշունչ ձեր առաքելությունը՝ հավատալով գիտելիքի ուժին, աշխարհը վերափոխող ու գեղեցկացնող կրթյալ, բանիմաց և առաքինի անհատների պատրաստության կարևորությանը»,- ասաց Ամենայն Հայոց Հովվապետը՝ հորդորելով կրթության մշակներին ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ շարունակել իրենց առաքելությունը, ներշնչող և խանդավառող օրինակ լինել սաների համար և հայորդիների մեջ սերմանել սեր միմյանց հանդեպ, բարու և արդարության հանդեպ, կրթել աստվածպաշտության և հայրենասիրության ոգով։
Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց եկեղեցին հոգեփրկչական իր ծառայությանը համընթաց շարունակելու է ազգապահպան առաքելությունը հայ ժողովրդի կյանքում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքի բոլոր համայնքներում մշտապես զորավիգ լինելով նաև կրթօջախներին, մանկավարժներին և կրթական բարեփոխումներին, որոնք ուղղված կլինեն կրթելու և դաստիարակելու ազգային ինքնության բարձր գիտակցությամբ և բարոյական ամուր նկարագրով սերունդներ։

Ինքնության ու ազգային դիմագծի պահպանման գործում կարևորելով ժամանակին համահունչ կրթությունն ու ազգային, հոգևոր դաստիարակությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծեց․ «Այս հաստատ համոզումով է դարերի հոլովույթում Հայոց եկեղեցին կյանքի կոչել կրթադաստիարակչական իր առաքելությունը՝ բյուրեղացնելով մեր ժողովրդի հոգին, որը մշտապես բաց է եղել աշխարհի առաջ, բայց միևնույն ժամանակ կառչած իր հավատքին ու նախնյաց ավանդներին։ Նույն առաքելությանն է կոչված նաև ժամանակի փորձությունները հաղթահարած «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որն անկախությունից հետո կրթական ասպարեզի ամենակարևոր ձեռքբերումներից է՝ ազգօգուտ բարի պտուղը Եկեղեցի-պետություն գործակցության և հետևողական բազմամյա աշխատանքի։ Առարկայի միջոցով ջամբվող արժեքները բոլոր ժամանակներում եղել են մեր ժողովրդի գոյության և հարատևության հենասյունը, երբեմն աներևույթ, սակայն մշտապես ամուր և անխորտակելի պատվարը ազգային ինքնագիտակցության։ Այս առարկայի ամբողջական դասավանդումը հանրակրթական դպրոցներում, ազգային կրթության պարտադիր տարրի պատշաճ ապահովումը բարձրագույն կրթության մեջ պետք է դառնան ամենքիս և հատկապես՝ հայրենի պետության հոգածության առարկան, եթե կամենում ենք ունենալ իրական արժեքներով սնուցվող անկախ պետականություն, կառուցել մեր նախնիների երազած շեն ու հզոր հայրենին, որի զավակները հասակ կառնեն հոգեմտավոր մեր ժառանգության համակարգային իմացությամբ և ճանաչողությամբ։ Միմիայն այս ճանապարհով կկարողանանք պահպանել ազգային մեր դիմագիծը և երաշխավորել ազգիս երթը դեպի նոր հազարամյակներ»։

Վերջում Նորին Սրբությունը, կրթության մշակներին մաղթելով բարի, խաղաղ և պտղաբեր ուսումնական նոր տարի, հայցեց Երկնավորից, որ այն դառնա հաջությունների և նորանոր ձեռքբերումների ժամանակաշրջան, որպեսզի Տիրոջով զորացած՝ անսպառ եռանդով, նվիրումով և պատասխանատվությամբ շարունակեն լուսավորել, կրթել և դաստիարակել մեր ժողովրդի զավակներին։
Արարողության ավարտից հետո ի պատիվ հրավիրյալների տեղի ունեցավ ընդունելություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP