15:59 30.08.2022
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հանրապետությունում կրիմինալ վիճակի միտումների ընթացիկ ուսումնասիրությունները՝ կատարելով անհրաժեշտ վերլուծություններ:
Ըստ այդմ՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված՝ վարույթում գտնվող հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հանցավորության վիճակի վրա էական ազդեցություն ունեցող մի քանի հանցատեսակներով հանցավորության դինամիկայի բարելավում:
Մասնավորապես. նշված ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 29 դեպք՝ 2021թ. առաջին 7 ամիսներին կատարված 33 դեպքի դիմաց, և սպանության փորձի 24 դեպք՝ 29-ի դիմաց: Այսինքն՝ սպանության դեպքերը նվազել են 4-ով կամ 12%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 5-ով կամ 17%-ով: Քրեական վարույթների նյութերի ընթացիկ ուսումնասիրությունը վկայում է, որ սպանության և սպանության փորձերի դեպքերը հիմնականում կատարվել են կենցաղային և միջանձնային հարաբերությունների հողի վրա:
Բացի դրանից՝ չնայած ՃԵԿ (ճանապարհային երթևեկության կանոնների) հանցավոր խախտումների շուրջ 11%-ով ավելացմանը, զգալիորեն՝ ավելի քան 23%-ով նվազել են համեմատելի ժամանակահատվածում կատարված մահվան ելքով ՃԵԿ խախտումները: Եթե 2021թ. 7 ամիսներին արձանագրվել էր նման 138 դեպք, ապա 2022թ. նույն ընթացքում՝ 106 դեպք:
Զգալիորեն նվազել են նաև հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցագործությունների դեպքերը, ինչպիսիք են ավազակությունն ու բնակարանային գողությունները: 2022թ. մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ավազակության 18 դեպք, ինչը 7-ով կամ 28%-ով նվազ է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Բնակարանային գողությունների դեպքերը 2022թ. առաջին կիսամյակում կազմել են 596, այն դեպքում, երբ 2021թ. նույն ընթացքում արձանագրվել էր նման 664 դեպք: Այսինքն՝ բնակարանային գողությունների դեպքերը նվազել են ավելի քան 10%-ով:
Նշված դրական միտումները պայմանավորված են վերջին տարիներին վերոնշյալ հանցագործությունների նախականխման, կանխման, բացահայտման, ինչպես նաև առանձին դեպքերում պատժողական քաղաքականության խստացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական գործունեության և իրավապահ մյուս մարմինների հետ համագործակցված համալիր միջոցառումներով:
Միևնույն ժամանակ, սակայն, առանձին հանցատեսակներով նկատելի են հանցագործության դեպքերի աճի մտահոգիչ միտումներ:
Մասնավորապես՝ 53.5%-ով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության դեպքերը (2021թ. առաջին կիսամյակում՝ 716, 2022թ.՝ 1099 դեպք), այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերն ավելացել են ավելի քան 91%-ով (263-503):
Հրազենի, ռազմամթերքի ապօրինի պատրաստման և շրջանառության դեպքերն ավելացել են ավելի քան 20%-ով, ինչ, մտահոգիչ լինելով հանդերձ, վկայում է ապօրինի պահվող, շրջանառվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ վերջին շրջանում Ոստիկանության կողմից կատարվող մեծածավալ օպերատիվ աշխատանքի արդյունավետության մասին:
Առավել խնդրահարույց է համակարգչային տեխնիկայի կիրառությամբ կատարվող հափշտակությունների դեպքերի եռակի աճը: Եթե 2021թ. առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է այս բնույթի 65 հանցագործության դեպք, ապա 2022թ. նույն ժամանակահատվածում՝ 263 դեպք: Վերջինս առավելապես պայմանավորված է հանցագործների կողմից հանցավոր մտադրությունների իրականացման եղանակների և մեթոդների կատարելագործման, ինչպես նաև հիմնականում քաղաքացիների կողմից իրենց առցանց անհատական տվյալների, բանկային, քարտային հաշիվների, էլեկտրոնային դրամապանակների ծածկագրերի պաշտպանության հարցում դրսևորած անփութության, ցածր իրազեկվածության գործոններով:
Ընդ որում՝ նշված մի քանի ուղղություններով հանցագործությունների աճը, ըստ էության, եղել է կանխատեսելի, ինչով պայմանավորված է եղել ՀՀ դատախազության կողմից մինչ այժմ իրականացված լայն հանրային իրազեկման ապահովումը: Այդ շրջանակում բազմիցս բարձրացվել է համացանցային եղանակով հանցավոր ոտնձգությունների նախականխման նպատակով համապատասխան գործիքների գործադրման, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պարագայում՝ նաև հանրային մերժողականության միասնական մթնոլորտի ձևավորմանն ուղղված տեղեկատվական ակտիվ և համակողմանի քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...