Կատարը ԱԱ-ի համար 15 անգամ ավելի գումար է ծախսել, քան Ռուսաստանը 2018-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+17.09 oC

Կատարը ԱԱ-ի համար 15 անգամ ավելի գումար է ծախսել, քան Ռուսաստանը 2018-ին

18:55 27.09.2022

Կատարում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների համար ծախսվել է 208 միլիարդ եվրո: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Մրցաշարի պատասխանատուներից մեկը պարզաբանել է, որ գումարները ծախսվել են նոր ճանապարհների, մետրոյի, օդանավակայանի, հյուրանոցների և տուրիստական այլ օբյեկտների կառուցման համար: Նշվում է նաև, որ այս ամենի կառուցումը նախատեսված է եղել նախքան ֆուտբոլի ԱԱ-ն անցկացնելու իրավունք ստանալը:

Միայն 6,75 միլիարդ եվրո ծախսվել է մարզադաշտերի, թիմերի բազաների և երկրպագուների տեղերի կառուցման համար: Կատարն առաջնության անցկացման համար 7 նոր, ժամանակակից մարզադաշտեր է կառուցել, ինչպես նաև մոդեռնիզացրել է հին «Հալիֆա» միջազգային մարզադաշտը: Նշվում է, որ նախորդ առաջնության համար ընդունող երկիրը՝ Ռուսաստանը, 13,2 մլրդ եվրո էր ծախսել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Վալենսիային»

08:46 30.04.2024

«Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Վալենսիային»

Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Վալենսիային»՝ 4-2, փոխանցում է armsport.am-ը: Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Դրանից հետո «Վալենսիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ. 27-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ուգո Դուրոն, իսկ 11 րոպե անց Պեպելուն իրացրեց 11 մետրանոցը։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը մնացին 10 […] ...

Խնդիր է դրված ավարտել առաջնությունը երկրորդ տեղում. Չավի

20:30 29.04.2024

Խնդիր է դրված ավարտել առաջնությունը երկրորդ տեղում. Չավի

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր ղեկավարած թիմի նպատակների մասին․ «Խնդիր է դրված ավարտել առաջնությունը երկրորդ տեղում։ Մենք ցանկանում ենք մասնակցել Իսպանիայի Սուպերգավաթին։ Դրա համար պետք է հաղթել «Վալենսիային»։ Այդ հաղթանակը նաեւ հնարավորություն կտա ապահովել տեղը լավագույն քառյակում և Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում»,- Չավիի խոսքերը մեջբերում է AS-ը։ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի […] ...

Մբապեն և  Բելինգեմն աշխարհի ամենաականավոր ֆուտբոլիստներն են

20:05 29.04.2024

Մբապեն և Բելինգեմն աշխարհի ամենաականավոր ֆուտբոլիստներն են

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, թե ովքեր են իր կարծիքով ամենաականավոր ֆուտբոլիստները աշխարհում. «Դժվար է ասել, քանի որ դեռ սպասվում են Եվրոպայի առաջնությունը և Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպումները։ Բայց այս պահին, ըստ իս, Կիլիան Մբապեն և Ջուդ Բելինգեմն աշխարհի ամենաականավոր ֆուտբոլիստներն են»,- լեհ հարձակվողի խոսքերը մեջբերում է Marca-ն։ 35-ամյա Լևանդովսկին 2023/24 մրցաշրջանում 43 խաղում […] ...

«Կրասնոդարը» հավասարվեց «Զենիթին», բայց չկարողացավ շրջանցել մրցաշարային աղյուսակում

19:52 29.04.2024

«Կրասնոդարը» հավասարվեց «Զենիթին», բայց չկարողացավ շրջանցել մրցաշարային աղյուսակում

«Կրասնոդարը» չօգտվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար դառնալու հնարավորությունից։ Առաջնության 26-րդ տուրում կրասնոդարցիները մրցակցի խաղադաշտում մրցեցին Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 0-0։ Էդուարդ Սպերցյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց ավելացված ժամանակում, իսկ կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների նստարանին։ 64-րդ րոպեից «Կրասնոդարը» խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Մուրադ Մուսաևի թիմը վաստակեց 50 միավոր և հավասարվեց […] ...

Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ-ի մրցաշարում

19:06 29.04.2024

Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ-ի մրցաշարում

Ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթներն ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում: Վերջին տուրում մեր ընտրանին 0-1 հաշվով պարտվեց մրցաշարն ընդունող երկրի՝ Մոլդովայի պատանեկան հավաքականին: Հայաստանի պատանեկան հավաքականը երեք միավորով գրավեց երրորդ տեղը: Մրցաշարում հաղթեց Բուլղարիայի Մ16 հավաքականը, որը վաստակեց 9 միավոր: ...

Երկու ֆուտբոլիստ կհեռանա «Ինտերից»

18:30 29.04.2024

Երկու ֆուտբոլիստ կհեռանա «Ինտերից»

Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը և կիսապաշտպան Ստեֆանո Սենսին 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Երկու ֆուտբոլիստներն էլ միլանյան ակումբը կլքեն ազատ գործակալի կարգավիճակում. նրանց համաձայնագրերը ավարտվում են այս տարվա հունիսի 30-ին։ Չիլիացի Սանչեսն «Ինտերում» 139 խաղում խփել է 24 գոլ, կատարել 27 արդյունավետ փոխանցում։ Ստեֆանո Սենսին 56 խաղում դարձել է […] ...

BACK_TO_TOP