«Հայաստանը վերջ է տալիս կարգավորման գործընթացին». թուրքական մամուլի արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

«Հայաստանը վերջ է տալիս կարգավորման գործընթացին». թուրքական մամուլի արձագանքը

20:32 01.03.2018

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին Սերժ Սարգսյանի որոշումը թուրքական լրատվամիջոցների գլխագրերում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվության տարածումից անմիջապես հետո թուրքական տարբեր լրատվամիջոցներ շտապեցին արձանագրել, որ ՀՀ Նախագահը իր նստավայրում հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է արձանագրություններն առ ոչինչ համարելու մասին: Թուրքական լրատվամիջոցները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացի ձախողման հանգամանքը կանխատեսելիորեն փորձում են կապել հայկական կողմի դիրքորոշման հետ՝ նշելով, թե «Հայաստանը վերջ է տալիս կարգավորման գործընթացին»:

«Ֆուտբոլային դիվանագիտությունն ավարտվեց»,- այսպիսի գլխագրով է տեղեկությունը հրապարակել թուրքական ազգայնական Sozcu պարբերականը՝ մեջբերելով 2017 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ Նախագահի հայտարարությունն այն մասին, որ արձանագրությունների «կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ»:

Թուրքական «Հուրիեթ»-ը հիշեցրել է, որ Հայաստանն ու Թուրքիան արձանագրությունները ստորագրել էին 2009 թվականին՝ Ցյուրիխում՝ այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աջակցությամբ:

Մեկ այլ պարբերական՝ «Միլլիեթ»-ը, հիշեցրել է, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մտադրության վերաբերյալ հայկական կողմի հայտարարությանը արձագանքել էր Թուրքիայի ԱԳՆ-ն՝ նշելով, թե այդ արձանագրությունները շարունակում են «մնալ մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում»:

Թուրքական «Ջումհուրիեթ»-ն էլ մեջ է բերել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ 2017 թվականի դեկտեմբերին արած հայտարարությունն այն մասին, որ «փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

19:32 08.05.2025

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

19:17 08.05.2025

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...

Այրվել է բեռնատարի խցիկը

19:08 08.05.2025

Այրվել է բեռնատարի խցիկը

Մայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում

18:55 08.05.2025

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում

Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում […] ...

BACK_TO_TOP