19:16 22.02.2023
Թափառող շների ստերջացման ծրագիրը Գյումրիում կշարունակվի։ Այն մնում է վնասազերծման, շների հարձակումներից պաշտպանվելու թեև անարդյունավետ, բայց միակ տարբերակը։ Դրա համար քաղաքապետարանը նորից գումարներ է հատկացրել, նորից մրցույթ հայտարարել և պայմանագիր կնքել այն ընկերության հետ, որը պարտավորվում է թափառող կենդանիներին այդ տարբերակով անվնաս դարձնել։ Խոսքը «My vet» անասնաբուժական կլինիկայի մասին է, որը երեք տարի առաջ ստերջացման առաջին ծրագիրն իրականացրեց Գյումրիում։ Պայմանագիրը կա, բայց գործընթացը դեռ չի մեկնարկել։
Այս ընթացքում, հետևաբար Գյումրիում անտուն շներով զբաղվողներ չկան, իսկ դրանց թիվը շատ արագ է ավելանում։ Մինչև տասնյակներով ստերջացնում են, այդ ընթացքում կրկնակի բազմանում են։ Էլի շների ոհմակները ազատ շրջում են՝ հիմնականում քաղաքի ծայրամասային թաղամասերում են ու դպրոցների մերձակա տարածքներում։
«Ճիշտ է, ես կենդանասեր եմ, բայց արդեն վտանգավոր է շատ։ Էն անգամ էլ ես մուտքից դուրս եկա, մի հատ շուն կար, ինքը շատ հանգիստ էր, անցնելուց վրա չէր տա, բայց մի անգամ անցնելուց վրա տվեց, անգամ վախեցա, որ կարողա ոտքս խածե, շատ անգամներ եղել է երեխեքին է վրա տվել։ Երեկոյան ուշ ժամի չենք կարող դուրս գալ տնից»,- ասում է Մուշ թաղամասի բնակիչներից մեկը։
Ահազանգերը քաղաքապետարան, կոմունալ ծառայություն ամենաշատը Մուշ և Անի թաղամասերից են։ Էլի բողոքներն ավելացել են։ Մի քանի օր առաջ թաղամասում երեխաներից մեկն էր շների հարձակմանը ենթարկվել, վնասել էին դեմքն ու ոտքը։ Առավոտյան և երեկոյան ակտիվ հարձակումներն աղբամանների մոտ են, իսկ մնացած ժամերին՝ բակերում։
Քաղաքացիներն ասում են՝ շներին պետք է տիրություն անեն, իսկ տիրություն անելը, ըստ բնակիչների, ոչ թե ստերջացումն է կամ այլ եղանակները, այլ թափառող կենդանիներին մի տեղ հավաքելն ու մեկուսացնելը։ Շների համար կացարան ունենալու քննարկումներ, խոստումներ իհարկե եղել են, նույնիսկ տարածքի փնտրտուք ու ժամկետներ էին նշվում։ Բայց գործնականում այժմ ոչինչ չկա։
Միայն անցած տարի 1040 շուն է ստերջացվել, այս տարի նախատեսված է 500-ը, ըստ պայմանագրի, որը կնքվել է «My vet» ընկերության հետ, որը դեռ երեք տարի առաջ քաղաքապետարանի հետ աշխատեց։ Դրանից հետո և անցած երկու տարում այդ ծրագիրն իրականացրեց թափառող շների կենտրոնը, որի գտնվելու վայրն այդպես էլ անհայտ մնաց։
«Մրցույթը կայացել է, փետրվարի 11-ին է փաթեթը բացվել, «My vet» ընկերությունն է մրցույթը շահել, պայմանագիրը կնքվելու է և պայմանագիրը կնքելուց հետո աշխատանքներ են կիրառելու շների ստերջացման հետ կապված։ Եվս 100 շան համար ավագանու կողմից որոշում է հրատապով ընդունվել, բայց ոչ մի պայմանագիր դեռ չի կնքվել որևէ կազմակերպության հետ»,- ասում է Գյումրիի կոմունալ ծառայության տնօրեն Արտավազդ Ոսկանյանը ։
Այսինքն, քանի դեռ պայմանագիրը գործողության մեջ չէ «My vet»-ի հետ, ևս մի հարյուր շուն ստերջացնելու են, բայց թե որ կազմակերպության հետ ու երբ, դարձյալ հայտնի չէ։ Այս ընթացքում շներն են շատանում, բազմացման շրջանն է։ Ակնհայտ է, որ քաղաքում ականջներին տարբերանշաններ կրող շներ գրեթե չկան։ Կոմունալ ծառայության պատասխանատուն աշխատանքների մեկնարկի ժամկետ նշում է մարտ-ապրիլ ամիսները, բայց դա էլ հստակ չէ։
«Ստերջացման պրոցեսի ընթացքում ստուգվում են, և եթե տեսնում են, որ կատաղություն կա տվյալ շների մոտ, և, որ շան մոտ կատաղություն հայտնաբերվեց, քնեցում է կատարվում, բայց եթե կատաղություն չկա , տվյալ շունը վերադարձվում է տվյալ տարածք»,- ասում է Գյումրիի կոմունալ ծառայության ղեկավարը։
Ստերջացվածներին տարածք վերադարձնելը կամ շների ռոտացիոն տեղափոխությունները բնակիչների ահազանգերը չեն նվազեցնելու, կերի հայթաթման պահանջը չի հարցնում շունը ստերջացված է, թե՞ ոչ։ Վերահսկել շների քանակը հնարավոր չէ, բայց կոմունալ ծառայության պատասխանատուն ասում է, թե գործընթացն անձամբ է վերահսկելու։ Մեկ շան համար ծախսվող գումարն է ավելացել։ Եթե նախորդ տարի այն 27․800 դրամ էր, հիմա մեկ շան ստերջացումը գնահատել են 29․900 դրամ։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...