ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներին կոչ է արել դադարացնել կանանց նկատմամբ խտրականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներին կոչ է արել դադարացնել կանանց նկատմամբ խտրականությունը

13:15 28.04.2023

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունված բանաձևով «Թալիբան» իսլամական արմատական ​​շարժմանը կոչ է արել դադարեցնել կանանց նկատմամբ թշնամական քաղաքականությունը։ Բանաձևի նախագիծը, որն ապրիլի 27-ի երեկոյան ներկայացվել է Ճապոնիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից, պաշտպանել են համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 երկրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ թալիբները պետք է անհապաղ հրաժարվեն կանանց հիմնարար իրավունքների սահմանափակումից և ապահովեն Աֆղանստանի կանանց ու աղջիկների «անսահմանափակ, իրավահավասար, ողջամիտ և անվտանգ մասնակցությունը երկրի կյանքին»։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև դատապարտել է Աֆղանստանի ղեկավարների որոշումը երկրի կանանց ՄԱԿ-ի հետ համագործակցությունն արգելելու վերաբերյալ:

Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կրում է իրավաբանորեն պարտադրող բնույթ, փորձագետները չեն ակնկալում, թե թալիբները կփոխեն իրենց քաղաքականությունը։

Ապրիլի սկզբին համաշխարհային կազմակերպությունը հաղորդել էր, որ Աֆղանստանում կառավարող թալիբների որոշմամբ երկրի կանայք այլևս իրավունք չունեն աշխատելու ՄԱԿ-ում։ Ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատանքի արգելքը գործում է դեկտեմբերից։ Բացառություն է արվել միայն առողջապահության, կրթության և սննդի ոլորտներում։ Այս արգելքները սուր բացասական արձագանքներ են առաջացրել համաշխարհային հանրության շրջանում։

2021 թ. օգոստոսին իշխանության վերադառնալուց և Աֆղանստանից օտարերկրյա զորքերի քաոսային դուրսբերումից հետո թալիբները խստորեն սահմանափակել են մարդու իրավունքները: Աֆղանստանի կանանց կրթություն ստանալու, աշխատելու և նույնիսկ հասարակական վայրեր այցելելու կամ բուժվելու հնարավորությունները խիստ սահմանափակված են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

10:10 14.06.2025

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Մերձավոր Արևելքը

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորության դեպքում լքել Մերձավոր Արևելքը, հաղորդում է «Globe and Mail» թերթը ՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը։ «Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող կանադացիներին ապահովել իրենց ճանապարհորդական փաստաթղթերի վավերականությունը և լքել տարածաշրջանը», – գրում է հրատարակությունը։ ...

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

09:50 14.06.2025

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»

Վալերի Կարպին կգլխավորի Մոսկվայի «Դինամոն»։ 56-ամյա մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը, հավանաբար, կգործի մինչև 2028 թվականը։ Ավելի վաղ Championat-ը հայտնել էր, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։ Ընդգծվել է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի շուրջ։ Վերջին ակումբը, որտեղ աշխատել է 56-ամյա […] ...

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

09:33 14.06.2025

Ֆոն դեր Լայենը կոչ է անում պահպանել տարածաշրջանային կայունությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Նա կոչ է արել հակամարտության երկու կողմերին «գործել առավելագույն զսպվածությամբ և աշխատել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ»։ «Ես Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ խոսեցի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման մասին։ Ես կրկին նշեցի, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության և իր ժողովրդին պաշտպանելու իրավունք: Միևնույն […] ...

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

09:17 14.06.2025

Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ. էլեկտրոնային հասցեով ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով, ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։ ...

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

09:10 14.06.2025

Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել իրանցիներին ապստամբել, կոչը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ «Իսրայելի գործողության նպատակը միջուկային և հրթիռային սպառնալիքի վերացումն է։ Մեր նպատակին հասնելուն զուգընթաց մենք նաև մաքրում ենք ձեր ճանապարհը դեպի ազատություն։ Ժամանակն է, որ դուք միավորվեք մեկ դրոշի տակ և պայքարեք ձեր ազատության համար չար և բռնակալ ռեժիմի դեմ», – […] ...

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

08:53 14.06.2025

Իրանցիները պատրաստվում են կրոնական տոնին՝ չնայած Իսրայելի հարձակումներին

Իրանցիները, չնայած Իսրայելի հարձակումները հետ մղելու ՀՕՊ ուժերի աշխատանքին, շարունակում են պատրաստվել շաբաթ օրվա կրոնական տոնին, հաղորդում է Mehr գործակալությունը։ «Իրանցիները պատրաստվում են նշել Քադիր Խոմեյնիի տոնը Իմամ Խոմեյնիի հրապարակում (Թեհրանում – խմբ.)», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

BACK_TO_TOP