ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռների հարցում փորձում է բալանս պահել Թուրքիայի և Հունաստանի միջև․ հունական մամուլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռների հարցում փորձում է բալանս պահել Թուրքիայի և Հունաստանի միջև․ հունական մամուլ

18:38 29.06.2023

Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է ԱՄՆ-ի F-35 կործանիչների վաճառքի հետաձգմանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն դադարեցրել է 2022-ի հունիսին Հունաստանի F-35 կործանիչներ գնելու ցանկությանը ընթացք տալուն, որպեսզի անհանգստություն չպատճառի Թուրքիային։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ թերթը նշել է․ «Աթենքին կործանիչների վաճառքի հաստատումը կլինի հուլիսի 11-12 Վիլնյուսում կայնալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից  հետո։ Վաշինգտոնում գերակշռող կարծիք կա, որ եթե Հունաստանը  մեկ քայլ առաջ լինի ռազմական ինքնաթիռների հարցում, ապա դա կարող է վտանգի տակ դնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և հաշվի է առնվում Թուրքիայի արձագանքը»։

Նաև նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Աթենքին տրվող պատասխանի ուշացումը տպավորություն է ստեղծում, թե փորձում են պահպանել Թուրքիայի և Հունաստանի միջև հավասարակշռությունը, մինչդեռ ԱՄՆ-ում բոլորն են ընդունում, որ այդ հավասարակշռությունը երկար ժամանակ է, ինչ խախտվել է (հօգուտ Աթենքի)։

Ըստ թերթի հաղորդած տեղեկությունների՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անցյալ տարի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Սպիտակ տունը տվել էր իր համաձայնությունը  F-35-ի վաճառքի համար։ Իսկ Աթենքն առաջին փուլում ցանկացել է գնել 20 ինքնաթիռ 3մլրդ եվրոյով։ Եթե վաճառքը հաստատվի, ապա առաջին առաքումը նախատեսվում է կատարել 2028-ին։

Սակայն ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով F-35 ծրագրից Թուրքիայի հեռացումով Հունաստանի առքի գործընթացում ընդհատումներ են լինում,  իսկ Թուրքիան էլ չի հանում իր վետոն Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

11:21 14.06.2025

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Սկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

11:11 14.06.2025

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

Իսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

11:04 14.06.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին և Իրանին դադարեցնել լարվածության սրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իսրայելի և Իրանի միջև փոխհրաձգությունների ֆոնին, կոչ է արել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ «Իսրայելը ռմբակոծում է իրանական միջուկային օբյեկտները։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվին։ Բավական է էսկալացիան։ Ժամանակն է դադարեցնել այն։ Խաղաղությունն ու դիվանագիտությունը պետք է գերակշռեն», – գրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում։ ...

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

10:49 14.06.2025

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ <<Գառնու>> պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

10:35 14.06.2025

Թիկնիզյանը տեղափոխվում է նոր ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, թե երբ է կայանալու ֆուտբոլիստի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»։ «Ամեն ինչ համաձայնեցված է։ Մենք կմեկնենք Բելգրադ հունիսի 20-ին, բուժզննումը նախատեսված է հունիսի 21-ին։ Պայմանագիրը կլինի երեքամյա»,- ասել է Կլյուևը Sport Express-ի հետ զրույցում։ Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

10:22 14.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ ընդգծում, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության […] ...

BACK_TO_TOP