ԱՄՆ պետքարտուղարությունը սենատոր Մենենդեսին կոչ է արել չմիջամտել Թուրքիային F-16-ների մատակարարմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

ԱՄՆ պետքարտուղարությունը սենատոր Մենենդեսին կոչ է արել չմիջամտել Թուրքիային F-16-ների մատակարարմանը

11:12 05.07.2023

Պետքարտուղարությունը բանակցություններ է վարում սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ՝ կոչ անելով նրան չմիջամտել Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը, եթե դրանք առաջարկվեն Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց, ասել է Punchbowl News-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ։

ԱՄՆ վարչակազմը պատրաստ է վաճառել 20 միլիարդ դոլար արժողությամբ ինքնաթիռներ, սակայն հասկացնում է, որ Կոնգրեսը և, մասնավորապես, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը ղեկավարում է Մենենդեսը, կարող են ունենալ իրենց կարծիքն այս հարցում։

Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են վստահ լինել, որ Մենենդեսը, զենքի վաճառքի հետ կապված իր հեղինակությամբ, չի խոչընդոտի, եթե նրանք ցանկանան գործարք կնքել Թուրքիայի հետ:

Թուրքիան մինչ այժմ հրաժարվել է վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։

Մենենդեսը երկար ժամանակ դեմ է Թուրքիային ամերիկյան ժամանակակից ինքնաթիռներ վաճառելուն՝ մեղադրելով նրան Հունաստանի օդային տարածքը խախտելու մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP