15:44 06.07.2023
Փողոցային բողոքի ակցիաների ֆոնին Ֆրանսիայի իրավապահ մարմինների գործողությունները պետք է մնան իրավական դաշտում։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ծայրահեղ մտահոգությունն է հայտնում Ֆրանսիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի և բռնության աննախադեպ աճի կապակցությամբ: Սա վառ վկայությունն է ժամանակակից ֆրանսիական հասարակության աճող խնդիրների և նրանում խորը հակասությունների առկայության: Ընդգծում եմ իրավապահ մարմինների գործողությունները իրավական դաշտում խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնության ցանկացած ձևի անթույլատրելիությունը, հատկապես, եթե դա պայմանավորված է անձի ազգային պատկանելությամբ»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ «իրավիճակը Ֆրանսիայում չպետք է սպառնա ընդհանուր եվրոպական մայրցամաքի անվտանգությանը»:
Զախարովան նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ֆրանսիայում ավելացել են այլատյացությունը։
«Ֆրանսիայի իշխանությունները պետք է լրջորեն հոգ տանեն հասարակության աճող արմատականացման մասին և ավելի ուշադիր լինեն երկրում այլատյացության և ռասիստական տրամադրությունների աճի նկատմամբ», – շարունակել է նա։ «Մենք կոչ ենք անում [Ֆրանսիայի] իշխանություններին անհապաղ պարզել իրավիճակի հանգամանքները, սպանությունը, որը ոտքի է հանել Ֆրանսիան, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մեղավորներին պատժելու համար»։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...