19:59 15.03.2018
Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է բռնագրավել «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչի ողջ ունեցվածքը: Ինչպես գրում է The Times- ը, դրա համար հիմք կարող է ընդունվել միլիարդատեր Բորիս Բերեզովսկու գործով դատավարության ընթացքում Աբրամովիչի տված ցուցմունքը: Հենց այնտեղ էր Աբրամովիչը պատմել, թե ինչպես է կուտակել 8 մլրդ դոլարի կարողությունը: Պարբերականը գրում է.
«Ջոնաթան Սափշնը, ով Աբրամովիչի շահերի պաշտպանն էր, թագավորական փաստաբան, իսկ այժմ Գերագույն դատարանի դատավոր, խոստովանել է, որ աճուրդը, որի արդյունքում Աբրամովիչն իր վերահսկողության տակ է վերցրել «Սիբնեֆթ»-ի բաժնետոմսերը, եղել է խաղարկված»,- գրում է պարբերականը: Այդպիսով, Ռուսաստանի այդ ժամանակվա նախագահ Ելցինը բաժնետոմսերը իրական արժեքից շատ ավելի ցածր գնով տվեց օլիգարխին, փոխարենը 1996 թվականի ընտրությունների քարոզարշավում ստանալով հեռուստատեսությամբ անվճար գովազդվելու հնարավորություն:
Հենց այդ գործարքի արդյունքում էլ, ըստ The Times-ի, Աբրամովիչը հարստացավ և նույնիսկ գնեց Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Չելսի» ֆուտբոլային ակումբը՝ վստահ լինելով, որ Անգլիայում իր ունեցվածքը անձեռնմխելի կլինի: Այնինչ «Մագնիտսկու օրենք»-ի բրիտանական տարբերակը կարող է ամեն ինչ փոխել: Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են որոշում կայացնել, որ Աբրամովիչի ակտիվները ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով և առգրավի դրանք:
19:39 07.05.2025
Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...
19:25 07.05.2025
Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտինԱյսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Թ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մուղնի «կալցեվոյում», ընթացքի ժամանակ պոկվել է քարշակի վրայից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կցորդիչի պոկվելու հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է ոչ երթևեկելի։ Օպերատիվորեն դեպքի վայր […] ...
19:14 07.05.2025
Քննարկվել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները: Քննարկման առանցքում են եղել թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման մոդելները՝ մասնավորապես DAB+ (Digital […] ...
19:04 07.05.2025
Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման գործուն քայլեր են արվում. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման […] ...
18:55 07.05.2025
Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին: «Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասել է […] ...
18:47 07.05.2025
Կոտայքի մարզում 50-ամյա վարորդը «Peugeot»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշինԵրեկ՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Գագիկ Վ․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը հետազոտման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով […] ...