Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+37.09 oC

Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները

20:45 28.07.2023

Արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում մարել Թուրքիայի՝ առաջատար տուրիստական շրջաններից մեկի Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին հարակից անտառային տարածքներում բռնկված հրդեհը։

Հրդեհաշիջման աշխատանքները կատարվում են և՛ ցամաքային, և՛ օդային ճանապարհով, բայց տարածքի զառիթափ ռելիեֆը դժվարացնում է ցամաքով տարվող աշխատանքները։ Հրդեհը մարելու համար հրշեջներն աշխատում են գիշեր-ցերեկ՝ ընդհանուր առմամբ կիրառվել է 4 ինքնաթիռ և 20 ուղղաթիռ, ինչպես նաև  գիշերային տեսանելիության սարք ունեցող ուղղաթիռներ։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում տարվող աշխատանքների մասին տեղեկացրել է Թուրքիայի անտառային տնտեսության գլխավոր տնօրեն Բեքիր Քարաջաբեյը։ Նա մասնավորապես հայտնել է, որ 4 օրվա ընթացքում  կատարվել է 1963 թռիչք՝ 431 ժամ տևողությամբ և ծախսվել  է 7230 տոննա ջուր։ Հրշեջները անդադար աշխատում են, որպեսզի կարողանան ցամաքային և օդային ճանապարհով մարել կրակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

16:48 08.08.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող […] ...

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

16:40 08.08.2025

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

Բիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

16:29 08.08.2025

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի սահմանին՝ հնարավոր ռազմական գործողության համար

Իսրայելի պաշտպանության ուժերը զորքեր և ռազմական տեխնիկա են կուտակում Գազայի հատվածի հետ սահմանի մոտ՝ անկլավում ռազմական գործողությունը ընդլայնելու հնարավոր ծրագրերի համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Անանուն ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռազմական ստորաբաժանումների շարժը և դրանց կենտրոնացումը պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ, ինչը վկայում է, որ իսրայելական ուժերը պատրաստվում […] ...

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:20 08.08.2025

Մեղրաձորի բնակչի բակում կանեփի թփեր են հայտնաբերվել․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մեղրաձոր գյուղի բնակիչ 67-ամյա տղամարդը բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 26 թուփ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

16:13 08.08.2025

Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի 10 հավակնորդների անունները: Տարվա լավագույն դարպասապահի մրցանակին հավակնում են՝ Ալիսոն Բեկերը – «Լիվերպուլ» Յասին Բունուն – «Ալ-Հիլալ» Լուկա Շևալյեն – «Լիլ» Տիբո Կուրտուան – «Ռեալ Մադրիդ» Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Էմիլիանո Մարտինեսը – «Ասթոն Վիլա» Յան Օբլակը – «Աթլետիկո Մադրիդ» Դավիդ Ռայան – «Արսենալ» Մաթս Սելսը – […] ...

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

16:05 08.08.2025

Fox News-ը հաղորդում է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսի 11-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ երկուշաբթի, որի հնարավոր վայրը համարվում է Հռոմը, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ երկու աղբյուրների։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի […] ...

BACK_TO_TOP