14:55 08.08.2025
Վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա, երբ վերջինս նրան ասել է, որ Գազայի հատվածում զանգվածային սովի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, երկու ամերիկացի նախկին պաշտոնյաների և ևս մեկ արևմտյան պաշտոնյայի։
Հուլիսի վերջին Թրամփը կասկածի տակ դրեց Նեթանյահուի այն պնդումը, որ Գազայում սով չկա՝ նշելով, որ հեռուստատեսային կադրերում երևում էին այնտեղի երեխաները, որոնք շատ քաղցած տեսք ունեին։ Այնուհետև Իսրայելի վարչապետը խնդրեց հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ առաջնորդի հետ, ըստ NBC-ի, և նրանք կապ հաստատեցին մի քանի ժամվա ընթացքում։
«Նեթանյահուն և նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին մասնավոր հեռախոսազրույց են ունեցել, որը վերածվել է գոռոցների՝ Սպիտակ տանը Գազայի մարդասիրական հիմնադրամի գործունեության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, որը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից աջակցվող օգնության մեխանիզմ է։ Նեթանյահուն հեռախոսով Թրամփին ասել է, որ Գազայում զանգվածային սովի մասին (խմբ.) տեղեկատվությունը կեղծ է և հորինվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։ Թրամփը ընդհատել է Նեթանյահուին և սկսել է գոռալ՝ ասելով, որ չի ուզում լսել, որ սովը կեղծ է, և որ իր օգնականները նրան ապացույցներ են ցույց տվել, որ այնտեղ երեխաները սովամահ են լինում», – հաղորդել է հեռուստաալիքը։
18:06 08.08.2025
Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է. Գևորգ ՊապոյանՀայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Խաղաղություն լինելո՛ւ է։ Պատերազմ չի՛ լինելու։ Ապաշրջափակում լինելո՛ւ է։ Տնտեսական հզորացում լինելո՛ւ է։ Տրանսպորտային կապերը բացվելո՛ւ են։ Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելո՛ւ է։ Ու այս ամենը լինելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական […] ...
17:54 08.08.2025
«Բարսելոնայի» պաշտպանը անսպասելիորեն հեռանում է թիմից«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ինիգո Մարտինեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նրա տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը առաջիկա օրերին կխզի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և արդեն այս շաբաթ կմիանա «Ալ-Նասրին»։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել մեկ տարվա պայմանագրի շուրջ՝ մինչև 2026 թվականի հունիսը, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ֆուտբոլիստը […] ...
17:47 08.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։ «Ես շատ լավ և մանրամասն զրույց ունեցա իմ ընկեր նախագահ Պուտինի հետ։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին խոսելու համար», – գրել է Մոդին X սոցիալական […] ...
17:42 08.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնումՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բնակչության շրջանում ինտենսիվ բացատրական աշխատանքները՝ հորդորելով կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Այրք գյուղի նախկին քարի արտադրամասի տարածքում զենք-զինամթերք է թողել։ Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որում կար ակոսափող հրացան, […] ...
17:36 08.08.2025
Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi»-ն և «Chevrolet Volt»-ըԱյսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 30-ամյա Գոռ Խ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 24-ամյա Վիգեն Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։ «Chevrolet Volt»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատնեշին և հայտնվել դրա վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...