Օրբանն առաջարկել է Մերցին և Մակրոնին մեկնել Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+38.09 oC

Օրբանն առաջարկել է Մերցին և Մակրոնին մեկնել Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցելու

14:40 08.08.2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է մեկնեն Ռուսաստան՝ ԵՄ անունից ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ վարելու, հաղորդում է EFE գործակալությունը։

«Մենք խնդրում ենք, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ՝ նախքան ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովի անցկացումը», – ասել է Օրբանը «Կոսութ» ռադիոկայանի եթերում։

Նա նշել է, որ Մերցը և Մակրոնը պետք է ներկայացնեն ԵՄ-ն, քանի որ ԵՄ ղեկավարությունը չկարողացավ հաղթահարել իրենց խնդիրը Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունների ժամանակ։

«Ես առաջարկում եմ, որ ԵՄ-ի անունից Մոսկվա բանակցություններ վարելու համար գնան Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը, այլ ոչ թե ԵՄ ղեկավարությունը, քանի որ մենք արդեն տեսել ենք սակագնային բանակցություններում, որ դա բավարար չէր», – հավելել է Հունգարիայի վարչապետը։

Օրբանն ասել է, որ ԵՄ-ն պետք է գործի «ավելի նախաձեռնողական», քանի որ ուկրաինական հակամարտությունը տեղի է ունենում եվրոպական հողի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi»-ն և «Chevrolet Volt»-ը

17:36 08.08.2025

Իսակովի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi»-ն և «Chevrolet Volt»-ը

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 30-ամյա Գոռ Խ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի,  24-ամյա Վիգեն Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։ «Chevrolet Volt»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատնեշին և հայտնվել դրա վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Ալվարո Մորատան վերադառնում է Իտալիա

17:30 08.08.2025

Ալվարո Մորատան վերադառնում է Իտալիա

Ալվարո Մորատան կարիերան կշարունակի «Կոմոյում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իսպանացի հարձակվողը «Գալաթասարայում» է խաղում վարձակալական հիմունքով, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Միլանին»։ 32-ամյա Մորատայի ու «Գալաթասարայի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականի հուլիսի 1-ին։ Թուրքիայի չեմպիոնը «Կոմոյից» կստանա 5 միլիոն եվրո փոխհատուցում, իսկ իսպանացին «Կոմո» կտեղափոխվի վարձակալությամբ։ 2025/26 մրցաշրջանից հետո իտալական թիմը հնարավորություն […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Սպիտակ տան պաշտոնյան հայտնել է Reuters-ին

17:27 08.08.2025

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Սպիտակ տան պաշտոնյան հայտնել է Reuters-ին

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, հայտարարել է Սպիտակ տունը, այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրման արարողությանը կհյուրընկալի երկու երկրների առաջնորդներին։ «Խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ Խոսքը ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ այդ տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ կլինի նախագահ […] ...

Արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով

17:25 08.08.2025

Արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով

Նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով օգոստոսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացվում է արտագնա խորհրդակցություն՝ «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» թեմայով: Առաջին օրվա խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, […] ...

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 201-ի

17:20 08.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 201-ի

Գազայի հատվածում սննդի մատակարարման ճգնաժամի ֆոնին 2023 թվականի հոկտեմբերից ի վեր թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 201-ի, այդ թվում՝ 98 երեխա, ուրբաթ օրը հայտնել է տեղի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից մահվան 4 դեպք, այդ թվում՝ երկու երեխա։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը […] ...

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է

17:17 08.08.2025

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։ «Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, ստացել ենք միայն քաղվածքը, որտեղ նշվում է, որ պարոն Հարությունյանը պետք է 2 ամսով կալանավորվի։ Գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը, նախաքննական մարմինը […] ...

BACK_TO_TOP