Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 651 դեպք, որից 253-ը՝ արտակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+38.09 oC

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 651 դեպք, որից 253-ը՝ արտակարգ

15:12 31.07.2023

Հուլիսի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 651 դեպք, որից 253-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 147, փլուզման՝ 3, դարափուլի, քարաթափման, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 9, տեղատարափ անձրևի, ուժեղ կարկուտի, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 5, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 43, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 72, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 200, կեղծ ահազանգի՝ 8, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 48, հրդեհի կեղծ կանչի՝ 29 և 60 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 34 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 22 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 161, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 12 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է

17:17 08.08.2025

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։ «Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, ստացել ենք միայն քաղվածքը, որտեղ նշվում է, որ պարոն Հարությունյանը պետք է 2 ամսով կալանավորվի։ Գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը, նախաքննական մարմինը […] ...

Հայտնի է «Բարսելոնայի» նոր ավագը

17:14 08.08.2025

Հայտնի է «Բարսելոնայի» նոր ավագը

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ թիմի դարպասապահ, գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենը զրկվել է ավագի թևկապից։ Թիմի նոր ավագն է դարձել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։ «Բարսելոնան հայտարարում է, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենի դեմ հարուցված կարգապահական վարույթից հետո, և մինչև այս հարցի վերջնական լուծումը, ակումբը մարզական ղեկավարության և մարզչական շտաբի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել […] ...

ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

17:11 08.08.2025

ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

Հուլիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած […] ...

Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարություն

17:00 08.08.2025

Մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա էր վարում․ իրականացվել է վարչարարություն

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ...

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

16:48 08.08.2025

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող […] ...

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

16:40 08.08.2025

«Աթլետիկն» իր երկրպագուների պահվածքի պատճառով տուգանվել է

Բիլբաոյի «Աթլետիկն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) Կարգապահական կոմիտեն ակումբին տուգանել է 9000 եվրոյով: Տուգանքի պատճառը բասկյան թիմի երկրպագուների` կատալոնական «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի 38-րդ տուրի (0-3) տնային խաղի ընթացքում բազմիցս հնչեցրած վիրավորական վանկարկումներն են: Կարգապահական կոմիտեի հաղորդագրության համաձայն «Աթլետիկի» երկրպագուների վանկարկումներում եղել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին ուղղված ատելության […] ...

BACK_TO_TOP