ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

ՆԳ նախարարը աղետից տուժած բնակիչների հետ քննարկել է փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

17:11 08.08.2025

Հուլիսի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած տարվա ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներդրած ջանքերը։
Ալավերդու Սանահին կայարան թաղամասում ՆԳ նախարարը հանդիպել է բնակիչներին։ Նախարարը փոխհատուցման շրջանակներում հետաքրքրվել է սեյսմակայունության հետ կապված բնակիչների բնակապահովման գործընթացներից։
Այնուհետև Արփինե Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ալավերդիի բաժին, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների որակի մասին։ Տեղում քննարկվել են աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր։
ՆԳ նախարարի հաջորդ կանգառը ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Վանաձորի հաշվառման-քննական բաժնում էր։ Վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է հաստատության տարածքում, զրուցել քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով մատուցվող ծառայությունների որակից:
Նախարար Սարգսյանն այցելել է նաև Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի վարչական շենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, պարեկների տեխնիկական հագեցվածությանը։
ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը։ Գրանցվել է 274 դեպք, որոնք վերաբերելի են Քրեական ոստիկանության գործառույթներին։ Ընդհանուր պատկերում նվազել են ծանր հանցագործությունները, մասնավորապես՝ ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության դեպքերը։ Աճել են համակարգչային հափշտակությունները։ Լատենտային հանցագործությունների թվի աճը պայմանավորված է թմրամիջոցների իրացման դեպքերի բացահայտումներով։
Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Լոռու մարզի բաժինների պետերը։
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում գրանցված 217 հանցանքից բացահայտվել է 154-ը։ Նվազել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։ Ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության 10 որոշում, 3-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում գրանցվել է հանցագործության 164 դեպք, բացահայտվել՝ 129-ը։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝ ընտանեկան բռնության դեպքերը, որոնց զգալի մասը դրսևորվել է ֆիզիկական ներգործությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնի սպասարկման տարածքում անչափահասի կողմից կատարված հանցագործություն դեպք չի արձանագրվել։
2025-ի անցած վեց ամսվա ընթացքում Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում գրանցվել է անչափահասի կողմից կատարված հանցաքի մեկ դեպք։ Գրանցված ընդհանուր 91 հանցանքից բացահայտվել է 63-ը։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են նաև ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։
Ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման աճ է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է հանցագործության 160 դեպք՝ 29-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազումն արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով, այդ թվում՝ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցատեսակների։ 160 դեպքից բացահայտվել է 109-ը։
Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում գրանցված 119 հանցանքից էլ բացահայտվել է 102-ը։ Նվազել են խարդախությունները և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցանքները։ Նվազել է նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման թիվը, աճել՝ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման մասով աճ է արձանագրվել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Միաժամանակ բաժնի սպասարկման տարածքում աճել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, նվազել՝ մարդու դեմ ուղղվածները։ Արձանագրված 156 դեպքից բացահայտվել է 131-ը։
Բացահայտումների ընդհանուր պատկերում առավել դրական արդյունք է արձանագրվել Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնում․ 111 դեպքից բացահայտվել է 98-ը։ Այս ցուցանիշը առավել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազել են մարդու առողջության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները։
Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակը այս տարվա առաջին կիսամյակում սպասարկել է 5806 ահազանգ՝ 1136-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Լոռու պարեկները կազմել են ընդհանուր 40․805 արձանագրություն, բացահայտել են 222 հանցանք, այդ թվում՝ սառի զենքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։
ՆԳ նախարարը ամփոփելով կատարված աշխատանքը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանումների ղեկավարներին ծառայության համար՝ դրական գնահատելով հատկապես Համայնքային ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժինների արդյունքները։ Արփինե Սարգսյանը մի շարք ուղղությունների բարելավման առումով տվել է կոնկրետ հանձնարարականներ։
Նախարար Սարգսյանը պահանջել է առաջնային ուշադրության կենտրոնում պահել ապօրինի ծառահատումների, ապօրինի հանքարդյունաբերության, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը՝ այս ուղղություններով արձանագրելով շարունակական բարելավում։
Նախարարը անձնակազմին փոխանցել է նաև իր սկզբունքային մոտեցումները, այն է՝ գործել բացառապես օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, առաջնորդվել օրենքի առաջ հավասարության սկզբունքով, հանցավորության դեմ պայքարել անկաշկանդ՝ անկախ օրինազանցի ունեցած դիրքից կամ այլ հատկանիշներից։
Հանցավորության դեմ արդյունավետ պայքարի համատեքստում նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը գործընկեր կառույցների և համակարգի վետերանների հետ, բացի այդ՝ զարգացնել Ոստիկանության ծառայությունների միջև օպերատիվ տվյալների փոխանցման մշակույթը, ինչը հնարավորություն կտա ապահովել առավել վերահսկելի օպերատիվ իրավիճակ։
Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին ՆԳ նախարարը հանձնարարել է ամենօրյա աշխատանք տանել ընտանեկան բռնությունների կանխման ու բացահայտման և անչափահասներին հակաիրավական արարքներից զերծ պահելու առումով։
Պարեկային ծառայության աշխատանքի մասով՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ պետք չէ բավարարվել ձեռքբերվածով և հանձնարարել է շարունակել շուրջօրյա ծառայությունը, թիվ մեկ խնդիր ունենալով՝ նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Այցի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատվոգրեր է հանձնել և շնորհակալություն հայտնել Լոռու մարզի բնակիչներ՝ Վահե Վարդումյանին և Հովիկ Հովակիմյանին, որոնք դրսևորելով խիզախություն և քաղաքացիական բարձր պատասխանատվություն, հետապնդել են Վանաձորի բանկերից մեկում հափշտակություն կատարած անձին ու, թեև նրա կողմից դիմադրությանը, վերցրել են հափշտակված առանձնապես խոշոր չափերի՝ 80․000․000 ռուբլի գումարը, ինչից հետո բանկ ներխուժած անձին ոստիկանները ձերբակալել են։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացի

19:37 08.08.2025

Հրդեհի ահազանգ Նորաշեն թաղամասում. տարհանվել է 50 քաղաքացի

Օգոստոսի 8-ին՝ ժամը 16:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել. այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ […] ...

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

19:22 08.08.2025

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ-Ավետիսյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է […] ...

Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիա

19:14 08.08.2025

Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Ուդոն միացել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Արաբիին»: Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա «Փյունիկին» միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 մրցաշրջանում ակումբի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն։ Ուդոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 46 խաղ, որոնցում […] ...

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը

19:07 08.08.2025

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը: Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան–Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը: Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել […] ...

41-ամյա վարորդը «Mercedes»-ով Ալագյազ-Արթիկ ճանապարհին բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կան տուժածներ

18:58 08.08.2025

41-ամյա վարորդը «Mercedes»-ով Ալագյազ-Արթիկ ճանապարհին բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ – Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սամվել Ս.-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ […] ...

Արարատ Միրզոյանի գրառումը՝ Վաշինգտոնում եռակողմ հանդիպմանն ընդառաջ

18:53 08.08.2025

Արարատ Միրզոյանի գրառումը՝ Վաշինգտոնում եռակողմ հանդիպմանն ընդառաջ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահներ Թրամփի ու Ալիևի եռակողմ հանդիպմանն ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հայաստանի Հանրապետության համար։ Ներկայի ու ապագայի համար։ Ձե՛ր համար, երեխեք»,- գրել է Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը 2020 թվականից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում չէր կատարել:   ...

BACK_TO_TOP