17:19 10.08.2023
Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության մասին։
«Մենք թիմ ենք բոլորով։ Դժվարությունները պետք է միասին հաղթահարենք։ Մեզ մոտ դա ստացվում է, խաղեր կան, որ պարտվում ենք, բայց մեր հաղթանակներն ավելի շատ են։ Իսկ պարտության դեպքում փորձում ենք չհանձնվել, պայքարել։
Մենք հասկանում ենք, որ մրցակիցը բարդ է։ Բայց մենք այդպիսի փորձ ունենք, մրցակիցը կարող է մեզանից ուժեղ լինել, բայց մենք գիտենք ոնց պատրաստվենք մրցակցի դեմ։ Այդ փորձը մեզ կօգնի։Մենք պատրաստ ենք դիմակայությանը։ Շատ ենք ուզում հասնել հաջողության, որովհետև մենք չենք ներկայացնում այստեղ մեր ակումբը, մենք ներկայացնում ենք Հայաստանն ու մեր ֆուտբոլը, այդ պատասխանատվությունը մենք զգում ենք։ Մենք պատրաստ ենք անել առավելագույնը, որ երկրպագուները հպարտանան մեզանով, որովհետև մենք ունենք շատ երկրպագուներ, որոնք մեզ հավատում են»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
«Փյունիկի» ու «Բուդյո Գլիմտի» առաջին հանդիպումը կկայանա այսօր Նորվեգիայում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20։00-ին, իսկ պատասխան խաղը մեկ շաբաթ անց կանցկացվի Երևանի «Հանրապետական» ստադիոնում։ «Բուդյո Գլիմտի» արգելքը հաղթահարելու դեպքում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ երկու փուլերում «Փյունիկը» երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...