23:37 08.09.2023
2023թ. սեպտեմբերի 6-ին վերջինս նշված ինքնաձիգն ու փամփուշտներն ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքում գործող հյուրանոցի մոտ, որտեղ ապօրինի կերպով վաճառել է Երևան քաղաքի վերոհիշյալ բնակչին, ով դրանք տեղավորել է Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որից անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից:
« Քննչական գործողությունների կատարման ժամանակ, Ա.Գևորգյանին պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ, Մ.Ն.-ն մատնացույց է արել հիշյալ մեքենայի բեռնախցիկում եղած փաթեթը և հայտարարել, որ այդ փաթեթը բեռնախցիկում դրել է Ա.Մ.-ն, ումից ինքը խնդրել է ձեռք բերել ինքնաձիգ:
Ներկայացված փաթեթում եղել է մասնատված մեկ հատ ինքնաձիգ, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտով, 190 հատ փամփուշտ, «Ջ1» տեսակի նռնակ` իր պայթուցիչով, «M 75» տեսակի նռնակ և դանակ:
Ձերբակալվածներ Ա.Մ.-ն և Մ.Ն.-ն, մատնացույց անելով Գորիս քաղաքում գտնվող հյուրանոցի դիմային հատվածը, հայտարարել են, որ 2023թ. սեպտեմբերի 6-ին զենքը նշված հատվածում, առանց Ա.Գևորգյանին տեղեկացնելու փաթեթի պարունակության մասին, իրենք են դրել վերջինիս պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Քննությամբ նաև պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալված Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն Ա.Գևորգյանի հետ գտնվել են նույն ավտոմեքենայում:
Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել նաև ձերբակալվածների բնակության վայրերում, որի ընթացքում Ա.Մ.-ի տանը հայտնաբերվել է 484 հատ 5.45 մմ տրամաչափի, 290 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի 4 պահունակ, «Ֆ-1», «Ջ-1» տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, սվին դանակներ, գազային ատրճանակ, օպտիկական սարք, կողմնացույց, դանակներ, սաղավարտ, զրահաբաճկոն, զինվորական համազգեստ, իսկ Մ.Ն.-ի՝ Երևան քաղաքի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ, 3 փաթեթ փամփուշտներ:
Խուզարկություններով ռազմամթերք հայտնաբերելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են նոր քրեական վարույթներ, որոնք միացվել են ավելի վաղ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված վերոհիշյալ քրեական վարույթին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, և նրանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, մեկին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իսկ մյուսին` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:
Ձերբակալված Ա.Գ.-ն, Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվել են արգելանքից:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը և նպատակները պարզելու ուղղությամբ »,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:
09:30 28.05.2025
Digi24: Ռումինիայի և ԱՄՆ առաջնորդները քննարկում են Արևելյան Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունըՌումինիայի և ԱՄՆ-ի նախագահներ Նիկուսոր Դանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արևելյան Եվրոպայի անվտանգության հարցերը, էներգետիկան և Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտնել են ռումինական Digi 24 և Antena 3 CNN հեռուստաալիքները՝ հղում անելով աղբյուրներին։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր երեկոյան զանգահարել է Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանին նրան շնորհավորելու համար, նրանք […] ...
09:25 28.05.2025
«Հայդենհայմը» մեծ դժվարությամբ պահպանեց տեղը Բունդեսլիգայում«Հայդենհայմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Էլֆերսբերգին» և պահպանեց տեղը Բունդեսլիգայում: Անցումային փլեյ-օֆֆի եզրափակչի առաջին խաղում թիմերը 2-2 հաշիվն էին գրանցել: Պատասխան մրցավեճում «Հայդենհայմը» Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցչից հաղթանակ պոկեց 90+5-ին: ...
09:20 28.05.2025
ԱՄՆ-ը չի հաստատել Կիևին մատակարարվող զենքի շրջանակի սահմանափակումների վերացումըԱՄՆ Պետդեպարտամենտը չի հաստատել Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումների ենթադրյալ վերացման մասին տեղեկատվությունը։ Համապատասխան հայտարարությունը լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ արել է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Ես չեմ քննարկելու դա և չեմ հաստատելու այն», – ասել է նա՝ ի պատասխան գերմանական իշխանությունների այն պնդումների մեկնաբանման խնդրանքին, որ մի շարք երկրներ, […] ...
09:11 28.05.2025
Հունգարիան հայտնել է, որ իրեն ցանկանում են զրկել ԵՄ-ում քվեարկության իրավունքից՝ Ուկրաինայի պատճառովԵՄ Խորհրդում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ լսումները հաստատեցին այս գործընթացի քաղաքական բնույթը, քանի որ մի շարք երկրներ ընդունեցին, որ ամբողջ խնդիրը Բուդապեշտի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկը՝ Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ «Եվրոպական Միության մասին պայմանագրի […] ...
09:06 28.05.2025
Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հեռանալու կապակցությամբ հրապարակել է նրա՝ ակումբի կազմում խփած բոլոր գոլերը: 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 422 խաղ, որոնցում աչքի է ընկել 108 գոլով: ...
09:00 28.05.2025
Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարումԳազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական պարագաներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ մայիսի 27-ի առավոտյան Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 800-րդ ինքնաթիռը։ Հետհաշվարկը սկսվում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի շարժման պաղեստինցի արմատականների հարձակմանը ի պատասխան իսրայելական […] ...