13:33 10.09.2023
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-12-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
09:30 28.05.2025
Digi24: Ռումինիայի և ԱՄՆ առաջնորդները քննարկում են Արևելյան Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունըՌումինիայի և ԱՄՆ-ի նախագահներ Նիկուսոր Դանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արևելյան Եվրոպայի անվտանգության հարցերը, էներգետիկան և Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտնել են ռումինական Digi 24 և Antena 3 CNN հեռուստաալիքները՝ հղում անելով աղբյուրներին։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր երեկոյան զանգահարել է Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանին նրան շնորհավորելու համար, նրանք […] ...
09:25 28.05.2025
«Հայդենհայմը» մեծ դժվարությամբ պահպանեց տեղը Բունդեսլիգայում«Հայդենհայմը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Էլֆերսբերգին» և պահպանեց տեղը Բունդեսլիգայում: Անցումային փլեյ-օֆֆի եզրափակչի առաջին խաղում թիմերը 2-2 հաշիվն էին գրանցել: Պատասխան մրցավեճում «Հայդենհայմը» Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցչից հաղթանակ պոկեց 90+5-ին: ...
09:20 28.05.2025
ԱՄՆ-ը չի հաստատել Կիևին մատակարարվող զենքի շրջանակի սահմանափակումների վերացումըԱՄՆ Պետդեպարտամենտը չի հաստատել Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումների ենթադրյալ վերացման մասին տեղեկատվությունը։ Համապատասխան հայտարարությունը լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ արել է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Ես չեմ քննարկելու դա և չեմ հաստատելու այն», – ասել է նա՝ ի պատասխան գերմանական իշխանությունների այն պնդումների մեկնաբանման խնդրանքին, որ մի շարք երկրներ, […] ...
09:11 28.05.2025
Հունգարիան հայտնել է, որ իրեն ցանկանում են զրկել ԵՄ-ում քվեարկության իրավունքից՝ Ուկրաինայի պատճառովԵՄ Խորհրդում Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ լսումները հաստատեցին այս գործընթացի քաղաքական բնույթը, քանի որ մի շարք երկրներ ընդունեցին, որ ամբողջ խնդիրը Բուդապեշտի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկը՝ Բրյուսելում իր եվրոպացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ «Եվրոպական Միության մասին պայմանագրի […] ...
09:06 28.05.2025
Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հեռանալու կապակցությամբ հրապարակել է նրա՝ ակումբի կազմում խփած բոլոր գոլերը: 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 422 խաղ, որոնցում աչքի է ընկել 108 գոլով: ...
09:00 28.05.2025
Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարումԳազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական պարագաներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ մայիսի 27-ի առավոտյան Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 800-րդ ինքնաթիռը։ Հետհաշվարկը սկսվում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի շարժման պաղեստինցի արմատականների հարձակմանը ի պատասխան իսրայելական […] ...