17:57 27.02.2024
Օրենսդրական փաթեթի մշակման նպատակն է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության եւ արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը` մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված եւ անկողմնակալ արտաքին պետական հաշվեքննության մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: Այս մասին ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` ՀՀ ԱԺ փետրվարի 27- ի նիստում ներկայացնելով ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ԵՄ/ՏՀԶԿ) համատեղ ՍԻԳՄԱ ծրագրի աջակցությամբ մշակված` «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի բարելավումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, ինչպես նաեւ ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (US GAO) կողմից օրենքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:
Հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանը, մանրամասն ներկայացնելով փոփոխություններն ու լրացումները, նշել է, որ Հաշվեքննիչ պալատն ունեցել է տեղեկատվության հասանելիության սահմանափակումներ, եւ ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ դրանք էականորեն վերացվել են: Մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից առկա խնդիրներին եւս օրենսդրական փաթեթով տրվել են լուծումներ: Որպես օրինակ` Գեւորգ Պապոյանը մատնանշել է Հաշվեքննիչ պալատի չհավասարակշռված կառավարման մոդելը` շեշտելով, որ առաջարկված օրենսդրական փաթեթով հստակեցվել են նաեւ այս կանոնակարգումները. առաջարկվել է ներդնել ներինստիտուցիոնալ հակակշիռների ու զսպումների մեխանիզմներ:
Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը, կարեւորելով առաջարկվող նախաձեռնությունը, ընդգծել է, որ իրավունք կտրվի ընդլայնելու Հաշվեքննիչ պալատի մանդատը: Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել օրենսդրական փաթեթի հեղինակներին` ոլորտի նկատմամբ դրսեւորած հետաքրքրության, շահագրգիռ քննարկումների եւ կատարված մեծ աշխատանքի համար: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենսդրական փաթեթի որոշ դրույթների վերաբերյալ ներկայացրել է թե’ բովանդակային, թե’ տեխնիկական բնույթի նկատառումներ, որոնց մեծ մասն ընդունվել է հեղինակների կողմից:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է` արդյո՞ք կանոնակարգված է ստուգող մարմինների աշխատանքը հատկապես այն դեպքերում, երբ ստուգող երկու մարմինները նույն գերատեսչությունում զուգահեռ ստուգումներ են իրականացնում: «Ձեր բարձրացրած հարցը տեղին է, որովհետեւ նման դեպքեր լինում են: Մենք ունենք մի գործընթաց, որն ուղղված է ստուգող մարմինների կրկնվող աշխատանքի վերացմանը: Մասնավորապես, Ֆինանսների նախարարության վերահսկողության վարչությունը լուծարվելու է եւ միացվելու է Պետական վերահսկողական ծառայությանը»,- նշել է Վահե Հովհաննիսյանը:
Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են օրենսդրական փաթեթի կարգավորումներին, Հաշվեքննիչ պալատի գործունեության ընդլայնմանը:
Եզրափակիչ ելույթում Գեւորգ Պապոյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին` պատասխանելով նրանց հուզող եւ հետաքրքրող հարցադրումներին:
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...