13:17 05.03.2024
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 29-ից մարտի 1-ը մասնակցել է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նիստի ընթացքում ստորագրվել է 20 որոշում, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, 2023 թվականի ՄԾՄԿ աշխատանքային խմբերի գործունեության արդյունքներին և 2024 թվականի աշխատանքային ծրագրին, մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների պաշտպանությանը, ապրանքների բացթողումից հետո հայտարարագրում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների մեկնման որոշ հարցերին:
Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ Ղազախստանի Հանրապետությունում:
22:47 14.08.2025
Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երեխաները ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալ և խնամել կենտրոնում ապրող շներին, այլև սովորեցին կենդանիների հետ շփման կանոնները։ Դուք ևս կարող եք միանալ […] ...
22:36 14.08.2025
Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...
22:24 14.08.2025
Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...
22:12 14.08.2025
ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներինՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...
21:38 14.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Տերյան 1-ին փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի, Դուրյան 1-ին փողոցի թիվ 11-ից 20 հասցեների առանձնատների, Տերյան 1-ին փողոցի թիվ 1, 1/1, […] ...