16:58 07.03.2024
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
«Նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրեցինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսն արժեքի, ավելացրեցինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ իրականացնել»,-հարցը զեկուցելիս նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը հիշեցրել է, որ արդեն 2024 թ. հունվարի 1-ից գործում են օրենքն ու այս կարգավորումները. «Այս տարի ինչ պետական հողերի օտարում ունենանք, դրանց արժեքի 30 տոկոսը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե»:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա ևս մեկ քայլ է նախորդ քայլերի շարքում, որոնցով էականորեն մեծանում են ՏԻՄ-երի կարողությունները:
«Մենք անշարժ գույքերի մասով, այսինքն՝ շենք-շինությունների մասով, արդեն իսկ այս որոշումը կայացրել էինք: Գումարած սրան՝ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված՝ ունենք կարգավորումներ, որ ազդակիր համայնքներում ռոյալթիի 2 տոկոսը վերադարձվում է համայնքներին: 2024 թ. հունվարի 1-ից համայնքներին տրվող դոտացիաների թիվն ավելացրեցինք, և նաև արդեն երկար ժամանակ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում, որտեղ, ըստ էության, համայնքների կարողությունները՝ կապիտալ ներդրումներ իրականացնելու, միջին հաշվով, կրկնապատկվում են: Չնայած շատ դեպքեր ունենք, երբ իրականում ֆինանսավորում ենք ծրագրերի 60-70 տոկոսը: Ընդհանուր առմամբ՝ սա համայնքների կարողությունները զարգացնելու մեր քաղաքականության շրջանակում է: Մենք սրանով նաև պետական բյուջեի միջոցները համայնքային խողովակով ավելի արդյունավետ մոտեցնում ենք հենց համայնքների բնակիչներին»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը հավելել է, որ փաթեթը բավականին մեծացնում է համայնքների կարողությունները. «Դա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի հարաբերության ճիշտ բալանսներ է ձևավորում: Սա կարևոր ուղղություն է, որը մենք առաջ ենք մղում»:
Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել նաև ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին:
Անդրադառնալով հարցին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ որոշումը համայնքների և բնակիչների համար կարևոր է:
«Մենք ունենք 71 համայնք, որոնցից 64-ը խոշորացված է: Այդ 64-ից 55-ում արդեն գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 55-ում գործում է 75 գրասենյակ: Այսինքն՝ կան համայնքներ, որտեղ մեկից ավելի գրասենյակներ կան, և ահա ունենք 40 համայնք, որոնք ներառվել են մի ծրագրում, որտեղ համայնքը սկսում է պետական այլ գերատեսչությունների ծառայություններ մատուցել, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, կադաստրի, միգրացիայի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Այս որոշմամբ այդ 40 համայնքից զատ մյուս համայնքներն էլ ենք մտցնում այդ ցանկում, որպեսզի առաջիկայում համապատասխան վերապատրաստումներն անցնեն համայնքային աշխատողները, և համայնքապետարանը սկսի մատուցել այդ ծառայությունները, որպեսզի մեր քաղաքացիները կադաստրի գրասենյակ, միգրացիոն ծառայություն և շատ այլ ծառայություններ գնալու կարիք չունենան և հենց համայնքում ստանան այդ ծառայությունները»,- նշել է նախարարը:
22:47 14.08.2025
Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երեխաները ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալ և խնամել կենտրոնում ապրող շներին, այլև սովորեցին կենդանիների հետ շփման կանոնները։ Դուք ևս կարող եք միանալ […] ...
22:36 14.08.2025
Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...
22:24 14.08.2025
Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...
22:12 14.08.2025
ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներինՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...
21:38 14.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Տերյան 1-ին փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի, Դուրյան 1-ին փողոցի թիվ 11-ից 20 հասցեների առանձնատների, Տերյան 1-ին փողոցի թիվ 1, 1/1, […] ...