Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ից ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+30.09 oC

Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ից ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն

09:07 12.03.2024

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, երկուշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում, իսրայելցի պատանդների հարազատների ուղեկցությամբ պահանջել է ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն և կոշտ պատժամիջոցներ սահմանել շարժման առաջնորդների դեմ։

«Այսօր ես կանգնած եմ այստեղ ձեր առջև՝ որպես Իսրայելի Պետության արտաքին գործերի նախարար, այն ընտանիքների հետ, որոնց սիրելիներին առևանգել են Գազայում և մեծ վտանգի տակ են։ Ես այստեղ եմ բռնաբարված կանանց և աղջիկների անունից, որոնք սպանվել և անդամահատվել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական մարդասպանների կողմից»,- իր ելույթի սկզբում ասել է Կացը։

Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ը չափազանց երկար է լռում ՀԱՄԱՍ-ի գործողությունների վերաբերյալ։ Կացը նշել է, որ ՄԱԿ-ը հոկտեմբերի 7-ից ավելի քան 40 հանդիպում է անցկացրել և մեկ անգամ չէ, որ դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հանցագործությունները։

«Համասի հանցագործությունները նույնիսկ ավելի լուրջ են, քան Ալ-Քաիդայի, «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնց դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներ են սահմանվ: ՀԱՄԱՍ-ը պետք է հռչակվի ահաբեկչական կազմակերպություն և ենթարկվի ամենախիստ պատժամիջոցների»,- ասել է Կացը։

Իսրայելի արտգործնախարարը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել է առավելագույն ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ անվերապահորեն ազատ արձակելու բոլոր իսրայելցի պատանդներին, որոնք ավելի քան 150 օր պահվում են պաղեստինյան անկլավում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 02.06.2025

SHANTNEWS

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

19:54 02.06.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն […] ...

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

19:44 02.06.2025

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

Վերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։ Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային […] ...

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

19:36 02.06.2025

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի […] ...

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

19:26 02.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

Մայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ […] ...

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

19:16 02.06.2025

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

2022-2024 թվականներին պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP