12:15 12.03.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՍԻԳՄԱ ծրագրի ղեկավար Գրեգոր Վիրանթը, Հայաստանում միջազգային կազմակերպությունների և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
«Ձերդ գերազանցություն՝ հարգելի՛ պարոն դեսպան,
Հարգելի՛ գործընկերներ,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի միջոցառմանը:
Պետական արդյունավետ կառավարումն ու հանրային իշխանության մարմինների թափանցիկ ու հաշվետու գործունեությունը ցանկացած ոլորտի բարեփոխումների իրականացման նախապայման է: Միաժամանակ, հանրային ծառայություններից քաղաքացիների գոհունակության մակարդակից է կախված պետության նկատմամբ հանրային վստահությունը, որն էլ ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է:
Սա է պատճառը, որ ոլորտի բարեփոխումները Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից են: Այս առումով ՍԻԳՄԱ նախաձեռնության կողմից հրապարակվող սկզբունքներն այն ուղենիշներն են, որոնցով առաջնորդվում ենք Հայաստանում ոլորտի բարեփոխումները մշակելիս:
Եվրամիության ու ՍԻԳՄԱ-ի հետ հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ մեր արդյունավետ համագործակցությունը բազմաթիվ տարիների պատմություն ունի: Այս ուղղությամբ բարեփոխումների իրականացման հանձնառությունը մենք ստանձնել ենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: ՍԻԳՄԱ-ի կողմից 2019 թվականին հրապարակված ելակետային գնահատման զեկույցի հիման վրա 2022 թվականին Կառավարությունն ընդունել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը՝ սահմանելով իր առաջնահերթությունները քաղաքականությունների մշակման, ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման և ինստիտուցիոնալ արդիականացման ուղղություններով: Անցած տարի մենք վերանայել ենք մեր ռազմավարությունը՝ այն ներդաշնակեցնելով ՍԻԳՄԱ-ի կողմից հրապարակված հանրային կառավարման վերանայված սկզբունքներին՝ ավելի շեշտադրելով քաղաքացիակենտրոն քաղաքականությունների և ծառայությունների մշակման անհրաժեշտությունը:
Կցանկանամ ընդգծել, որ ռազմավարության ընդունումից ի վեր՝ արդեն իսկ արձանագրել ենք մի շարք ձեռքբերումներ: Մասնավորապես՝ վերջնականացման փուլում են պետության ռազմավարական կառավարման, այդ թվում՝ մշտադիտարկման և գնահատման նոր համակարգի ներդրման աշխատանքները, որոնք կապահովեն փաստահենք քաղաքականությունների մշակման պրակտիկա: Առաջիկայում կտրվի հանրային ծառայությունների միասնական թվային հարթակի մեկնարկը, արդեն իսկ գործարկվել է անձի թվային նույնականացման «ԵՍ ԵՄ» համակարգը: Զուգահեռաբար, ակտիվորեն աշխատանքներ են տարվում հանրային ծառայության մրցունակության բարձրացման, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման ուղղություններով: Ընդհանուր առմամբ՝ հանրային կառավարման բարեփոխումները դիտում ենք ոչ միայն և ոչ այնքան իբրև բյուրոկրատական ապարատի փոխակերպում, այլև նոր քաղաքական և քաղաքացիական մշակույթի զարգացման խթան, որը նոր որակ է հաղորդելու պետություն-քաղաքացի-բիզնես հարաբերություններին:
Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացման կարևորությունը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով շարունակաբար ամրապնդելու ենք ժողովրդավարական ինստիտուտները:
Շնորհակալություն»:
Ելույթով հանդես է եկել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, որից հետո ՍԻԳՄԱ-ի ծրագրերի ղեկավար Գրեգոր Վիրանթը ներկայացրել է Հայաստանում հանրային կառավարման սկզբունքների մեկնարկի հետ կապված մանրամասները:
19:54 02.06.2025
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն […] ...
19:44 02.06.2025
Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34 մարդ է զոհվելՎերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։ Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային […] ...
19:36 02.06.2025
Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի […] ...
19:26 02.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստըՄայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ […] ...
19:16 02.06.2025
Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ2022-2024 թվականներին պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
19:08 02.06.2025
Ալեգրին վերադարձավ «Միլան»Իտալացի հանրահայտ մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գլխավորեց «Միլանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 57-ամյա մասնագետը այս պաշտոնում փոխարինել է պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուին, որը հեռացել էր մայիսի 29-ին: Ալեգրին «Միլանի» հետ աշխատել է նաև 2010-2014 մրցաշրջաններում: Այդ ընթացքում ակումբը դարձել էր Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր: «Միլանը» 2024/25 մրցաշրջանում Ա Սերիայում զբաղեցրել էր 8-րդ տեղը՝ կորցնելով եվրագավաթային մրցաշարերից […] ...