Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտածում է ոչ թե Ուկրաինայի, այլ իր աշխարհառազմավարական ծրագրերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+30.09 oC

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտածում է ոչ թե Ուկրաինայի, այլ իր աշխարհառազմավարական ծրագրերի մասին

12:29 12.03.2024

Վաշինգտոնը մտահոգված չէ Ուկրաինայի ճակատագրով, ամերիկյան իշխանություններն ուկրաինական ճգնաժամում հետապնդում են բացառապես իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը` պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին` մեկնաբանելու ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բերնսի խոսքերը Կիևին աջակցության միջոցով Չինաստանին Ասիայում զսպելու մասին:

«Բերնսի համապատասխան արտահայտությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն իրականում մտահոգված չէ Ուկրաինայով, այլ ձգտում է օգտագործել ուկրաինական ճգնաժամը սեփական աշխարհառազմավարական նպատակներին հասնելու համար», – ասել է Վան Վենբինը:

Նա հիշեցրել է, որ Թայվանը չինական տարածքի անբաժանելի մասն է։

«Թայվանի հարցը զուտ Չինաստանի ներքին խնդիրն է, և ոչ մի արտաքին ուժերի չի թույլատրվում միջամտել դրան»,- ասել է Վան Վենբինը։

Նրա խոսքով, «ամեն ոք, ով կփորձի միջամտել Թայվանի հարցին ցանկացած պատրվակով, անհաջողության կմատնվի»։

Բերնսը ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում Ուկրաինային, քանի որ,  ի թիվս այլ բաների, նման գործողությունները օգնում են զսպել Չինաստանին։ Նրա խոսքով, Կիևին հետագա աջակցությունից Վաշինգտոնի հրաժարումը ոչ միայն կմեծացնի ԱՄՆ-ի հուսալիության վերաբերյալ կասկածները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր դաշնակիցների և գործընկերների շրջանում, այլև «կբորբոքի Չինաստանի ղեկավարության հավակնությունները» Թայվանի նկատմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 02.06.2025

SHANTNEWS

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

19:54 02.06.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն […] ...

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

19:44 02.06.2025

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

Վերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։ Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային […] ...

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

19:36 02.06.2025

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի […] ...

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

19:26 02.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

Մայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ […] ...

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

19:16 02.06.2025

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

2022-2024 թվականներին պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP