Երկար ժամանակ նրան ոչ մի հանձնարարական չեմ տվել․ Փաշինյանը հայտնել է, որ դժգոհ է եղել Մարուքյանի աշխատանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+30.09 oC

Երկար ժամանակ նրան ոչ մի հանձնարարական չեմ տվել․ Փաշինյանը հայտնել է, որ դժգոհ է եղել Մարուքյանի աշխատանքից

14:41 12.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կատարած աշխատանքից։ Այս մասին Փաշինյանը պատմել է այսօրվա մամուլի ասուլիսում։

«Ես կոնկրետ ասել եմ իրեն՝ ինչից եմ դժգոհ և ինչն է եղել պատճառը, որ երկար ժամանակ ոչ մի հանձնարարական իրեն չեմ տվել, ուղիղ իր հետ չեմ աշխատել, աշխատել եմ միջնորդավորված։ Էդմոն Մարուքյանը իրականում հրաժարական է տվել դրա պատճառով։ Նա տեսել է, որ իր հետ չեմ աշխատում, որովհետև դժգոհ եմ եղել իր աշխատանքից»,- ասել է վարչապետը։

2024 թվականի փետրվարի 24-ին Էդմոն Մարուքյանը հայտնել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից հեռանալու մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

19:54 02.06.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն […] ...

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

19:44 02.06.2025

Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34  մարդ է զոհվել

Վերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։ Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային […] ...

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

19:36 02.06.2025

Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի […] ...

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

19:26 02.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը

Մայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ […] ...

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

19:16 02.06.2025

Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ

2022-2024 թվականներին պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Ալեգրին վերադարձավ «Միլան»

19:08 02.06.2025

Ալեգրին վերադարձավ «Միլան»

Իտալացի հանրահայտ մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գլխավորեց «Միլանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 57-ամյա մասնագետը այս պաշտոնում փոխարինել է պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուին, որը հեռացել էր մայիսի 29-ին: Ալեգրին «Միլանի» հետ աշխատել է նաև 2010-2014 մրցաշրջաններում: Այդ ընթացքում ակումբը դարձել էր Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր: «Միլանը» 2024/25 մրցաշրջանում Ա Սերիայում զբաղեցրել էր 8-րդ տեղը՝ կորցնելով եվրագավաթային մրցաշարերից […] ...

BACK_TO_TOP