22:05 12.03.2024
Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8.5%: Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը ներկայացնելիս այս մասին ասել է ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը:
«2024թ.-ի մարտի 12-ի նիստում ԿԲ-ի խորհուրդը որոշեց տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%: Միաժամանակ խորհուրդը ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10%, իսկ ԿԲ-ի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը՝ 7 % »,-ասել է ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը:
Մարտին Գալստյանի փոխանցմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է՝ միջնաժամկետում գնաճը 4 % մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
«12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ 2024թ.-ի փետրվարին կազմելով -1.7 %: 12-ամսյա բնականոն գնաճ-ը ևս նվազել է՝ հունվարին կազմելով -0.4 %»,- նշել է ԿԲ-ի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:
22:47 14.08.2025
Սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրի շրջանակում Երևանի 10-15 տարեկան երեխաների երկրորդ խումբն այցելեց «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երեխաները ոչ միայն հնարավորություն ունեցան խաղալ և խնամել կենտրոնում ապրող շներին, այլև սովորեցին կենդանիների հետ շփման կանոնները։ Դուք ևս կարող եք միանալ […] ...
22:36 14.08.2025
Կամչատկայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 63.8 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 414 կմ հեռավորության վրա։ Ավերածությունների, զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ ...
22:24 14.08.2025
Հրավիրում ենք միանալու օկուպացիայի սիմվոլներից մեր երկրորդ քաղաքը ազատելու պահանջին․ Ռուբեն Մեհրաբյանը՝ օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված բողոքի ակցիայի մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանին։ Անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին, նաև Գյումրիում օգոստոսի 23-ին սպասվող բողոքի ակցիային, որը նախաձեռնել է «Հանուն հանրապետության» կուսակցությունը և, ըստ նախնական տեղեկությունների, իրականացվելու է այն ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Մեհրաբյանը նշել է, որ լինելու է խաղաղ ակցիա և իշխանություններն այդ մասին տեղեկացված են։ […] ...
22:12 14.08.2025
ՄԱԿ-ը կհետևի ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովի արդյունքներինՄԱԿ-ը ողջունում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող հանդիպումը և կհետևի բանակցությունների արդյունքներին, որոնց հիմնական թեման, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը, օրակարգում […] ...
21:38 14.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Դուրյան 1-ին փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Տերյան 1-ին փողոցի թիվ 9 բազմաբնակարան շենքի, Դուրյան 1-ին փողոցի թիվ 11-ից 20 հասցեների առանձնատների, Տերյան 1-ին փողոցի թիվ 1, 1/1, […] ...