18:48 12.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, երբեք չեն եղել ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ի ասուլիսին Փաշինյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ պահանջելով հայկական կողմից իրենց վերադարձնել Տավուշի մարզի 4 գյուղ, ընդգծեց, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական մամուլի կողմից բարձրաձայնվող գյուղերի անուններով գյուղեր երբեք չեն եղել ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։
«Ասվում է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին», – ընդգծեց Փաշինյանը։
Նախ, վարչապետը նշեց, որ իր կարծիքով՝ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ, որոշակի թերըմբռնում և թյուրըմբռնում՝ առաջարկելով նախ արձանագրել, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը։
«Նախ արձանագրենք, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով՝ կարողանանք հստակ ձևակերպել, թե որտե՞ղ, ինչպե՞ս Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտե՞ղ է, որ, ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ», – նշեց Փաշինյանը՝ ներկաներին ցույց տալով ՀՀ տարածքը՝ քարտեզի վրա և ընդգծելով, որ անկլավային եւ ոչ անկլավային գյուղերը, որոնք Ադրբեջանն է պահանջում, ՀՀ ինքնիշխան տարածքում չեն։
21:25 02.06.2025
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններինԾանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին։ Հայաստանի երիտասարդական հավաքականն «Օլիմպավան» մարզական համալիրում Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ պատրաստվում է սեպտեմբերին Ալբանիայում կայանալիք աշխարհամասի առաջնությանը: Այս հավաքին մասնակցում է նաև պատանեկան հավաքականը, որն էլ պատրաստվում է հուլիսի 23-ից Մադրիդում մեկնարկող Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Աղջիկների թիմը ևս պատրաստվում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Արտաշես Ներսիսյանի գլխավորած […] ...
21:12 02.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյուն փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Զ. Սարկավագ փ. 126-128/2, 131/1-131/2, 151-151/4 շենքեր և […] ...
21:00 02.06.2025
Սիյարտոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալՀունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և շնորհակալություն հայտնել նրան Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը նախաձեռնելու համար։ Երկուշաբթի օրը Ստամբուլում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ: «Ես վերահաստատեցի մեր դիրքորոշումը, որ Հունգարիան խաղաղության […] ...
20:35 02.06.2025
«Ռոման» Գասպերինիի հետ պայմանագիր է համաձայնեցրել«Ռոման» Բերգամոյի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ պայմանագիր է կնքել։ Այս մասին հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հռոմեական ակումբն իտալացի մասնագետի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր: ...
20:17 02.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1666 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +142 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89,4 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...