Առաջարկվում է ավիացիոն ոլորտում մատուցվող մի շարք ծառայությունների համար սահմանել պետական տուրք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+24.09 oC

Առաջարկվում է ավիացիոն ոլորտում մատուցվող մի շարք ծառայությունների համար սահմանել պետական տուրք

12:51 13.03.2024

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Ուսումնասիրելով միջազգային փորձը` կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով? Այս մասին բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումները` զեկուցողը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է ծառայությունների 13 խմբերի համար սահմանել պետական տուրք:

«Նախաձեռնությամբ ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով` հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բնույթը եւ միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել. «Ըստ կանխատեսումների` նշված տուրքերի սահմանման դեպքում պետական բյուջե եկամուտները կավելանան տարեկան մոտ 150 մլն դրամով»:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ավիացիոն ոլորտում որակյալ ծառայությունների մատուցմանը, կոմիտեում որակավորված մասնագետների ներգրավմանը, օդի տուրքի կիրառմանը եւ այլն:

ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքներով նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 02.06.2025

SHANTNEWS

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

21:49 02.06.2025

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Հունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի կիսակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել […] ...

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Շեյխա Ալ Նովաիսին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջային կազմակերպության քարտուղար ընտրվելու կապակցությամբ

21:37 02.06.2025

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Շեյխա Ալ Նովաիսին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջային կազմակերպության քարտուղար ընտրվելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄԷ-ի թեկնածու Շեյխա Ալ Նովաիսին՝ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ X-ի իր միկրոբլոգում Արարատ Միրզոյանը գրել է. «Ես ակնկալում եմ մեր սերտ համագործակցությունը՝ Հայաստանի և ԱՄԷ-ի ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման, ինչպես նաև ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության հետ փոխգործակցության համար»: Warm congratulations to Shaikha Al […] ...

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին

21:25 02.06.2025

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին։ Հայաստանի երիտասարդական հավաքականն «Օլիմպավան» մարզական համալիրում Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ պատրաստվում է սեպտեմբերին Ալբանիայում կայանալիք աշխարհամասի առաջնությանը: Այս հավաքին մասնակցում է նաև պատանեկան հավաքականը, որն էլ պատրաստվում է հուլիսի 23-ից Մադրիդում մեկնարկող Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Աղջիկների թիմը ևս պատրաստվում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Արտաշես Ներսիսյանի գլխավորած […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:12 02.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյուն փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Զ. Սարկավագ փ. 126-128/2, 131/1-131/2, 151-151/4 շենքեր և […] ...

Սիյարտոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալ

21:00 02.06.2025

Սիյարտոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և շնորհակալություն հայտնել նրան Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը նախաձեռնելու համար։ Երկուշաբթի օրը Ստամբուլում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ: «Ես վերահաստատեցի մեր դիրքորոշումը, որ Հունգարիան խաղաղության […] ...

BACK_TO_TOP