13:10 13.03.2024
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում եւ ներդնել նոր պայմանագրային ձեւ, որը վերցված է ամերիկյան համանման կարգավորումների օրինակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը` նշելով, որ նման պայմանագրերն անգլերեն հապավումով կոչվում են ՍԵՅՖ/SAFE պայմանագրեր, այսինքն` ապագայի կանոնադրական կապիտալ ստանալու նպատակով պարզ համաձայնագիր:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Սա, ըստ էության, որոշակի պայմանագրի տիպային ձեւ է, որը սկսնակ կազմակերպությունների համար շատ կարեւոր դեր է ունեցել ԱՄՆ-ում: Խոսքն այն մասին է, որ սկզբնական փուլում ներդրողը կարողանա պայմանավորվել կազմակերպության հետ եւ այդ պայմանավորվածության արդյունքում այդ պահի դրությամբ չստանալ բաժնեմաս, բայց ապագայում, եթե որոշակի իրողություններ վրա հասնեն, այսինքն` եթե տեղի ունենա, օրինակ, այդ կազմակերպության ցուցարկում, կամ տեղի ունենա այդ կազմակերպության որոշակի ներդրումների ներգրավում, ապա արդեն, նախապես պայմանավորված չափաբաժնով բաժնեմասեր ստանա առաջին ներդրողը: Այսինքն` այս կարգավորումը կնպաստի, որ մեր սկսնակ կազմակերպությունները համապատասխան հնարավորություն ունենան «հրեշտակային» ներդրումներ ներգրավելու»,- պարզաբանել է զեկուցողը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվի զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններում` ստարտափներում, օտարերկրյա ներդրումներ կատարելու համար պարզ եւ հասկանալի գործիք: Այդ գործիքի իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողների ներգրավմանը, զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերությունների միջեւ ծագող իրավահարաբերությունների հստակ կարգավորմանը, կայունությանն ու կանխատեսելիությունը:
Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
21:49 02.06.2025
Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկումՀունիսի 2-ին, ժամը 21։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի կիսակառույց չբնակեցված շենքերից մեկի 10-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել […] ...
21:37 02.06.2025
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Շեյխա Ալ Նովաիսին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջային կազմակերպության քարտուղար ընտրվելու կապակցությամբՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄԷ-ի թեկնածու Շեյխա Ալ Նովաիսին՝ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ X-ի իր միկրոբլոգում Արարատ Միրզոյանը գրել է. «Ես ակնկալում եմ մեր սերտ համագործակցությունը՝ Հայաստանի և ԱՄԷ-ի ժողովուրդների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման, ինչպես նաև ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության հետ փոխգործակցության համար»: Warm congratulations to Shaikha Al […] ...
21:25 02.06.2025
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններինԾանրամարտի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները պատրաստվում են Եվրոպայի առաջնություններին։ Հայաստանի երիտասարդական հավաքականն «Օլիմպավան» մարզական համալիրում Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ պատրաստվում է սեպտեմբերին Ալբանիայում կայանալիք աշխարհամասի առաջնությանը: Այս հավաքին մասնակցում է նաև պատանեկան հավաքականը, որն էլ պատրաստվում է հուլիսի 23-ից Մադրիդում մեկնարկող Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Աղջիկների թիմը ևս պատրաստվում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Արտաշես Ներսիսյանի գլխավորած […] ...
21:12 02.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյուն փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Զ. Սարկավագ փ. 126-128/2, 131/1-131/2, 151-151/4 շենքեր և […] ...
21:00 02.06.2025
Սիյարտոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալՀունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և շնորհակալություն հայտնել նրան Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը նախաձեռնելու համար։ Երկուշաբթի օրը Ստամբուլում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ: «Ես վերահաստատեցի մեր դիրքորոշումը, որ Հունգարիան խաղաղության […] ...