Դուդան կարևոր հայտարարություն է արել ուկրաինական հակամարտության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+26.09 oC

Դուդան կարևոր հայտարարություն է արել ուկրաինական հակամարտության վերաբերյալ

16:05 13.03.2024

Արևմուտքը պետք է զենք և փող մատակարարի Ուկրաինային, ոչ թե զորքեր, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Bloomberg-ին տված հարցազրույցում։

«Միակ հնարավորությունը հակամարտությունը դադարեցնելու, բայց դրան անմիջականորեն չներգրավվելու համար Ուկրաինային զենք մատակարարելն ու ֆինանսական աջակցություն տրամադրելն է»,- պնդում է նա։

Եթե հակամարտությունը շարունակվի, և երկրները զորքեր ուղարկեն Ուկրաինա, ապա խաղաղության հասնելու գինը «իրոք շատ բարձր կլինի», ասել է Լեհաստանի նախագահը։

Նշենք նաև, որ փետրվարի վերջին Մակրոնն ասել էր, որ Փարիզը կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը «չհաղթի այս պատերազմը»։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն կոնսենսուսի գալ դեռ չի հաջողվել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:12 02.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյուն փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 11։00-17։00 Զ. Սարկավագ փ. 126-128/2, 131/1-131/2, 151-151/4 շենքեր և […] ...

Սիյարտոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալ

21:00 02.06.2025

Սիյարտոն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ՝ Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և շնորհակալություն հայտնել նրան Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը նախաձեռնելու համար։ Երկուշաբթի օրը Ստամբուլում ավարտվեց Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևեց ավելի քան մեկ ժամ: «Ես վերահաստատեցի մեր դիրքորոշումը, որ Հունգարիան խաղաղության […] ...

«Ռոման» Գասպերինիի հետ պայմանագիր է համաձայնեցրել

20:35 02.06.2025

«Ռոման» Գասպերինիի հետ պայմանագիր է համաձայնեցրել

«Ռոման» Բերգամոյի «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ պայմանագիր է կնքել։ Այս մասին հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հռոմեական ակումբն իտալացի մասնագետի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր: ...

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

20:17 02.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1666 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +142 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89,4 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...

SHANTNEWS

20:00 02.06.2025

SHANTNEWS

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

19:54 02.06.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն […] ...

BACK_TO_TOP