12:56 19.03.2024
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 27-ին: Օրենքի նախագիծը մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Փոխնախարարի խոսքով արդեն գործող վարկով իրականացվում է Հայաստանի 46 սեյսմակայուն դպրոցների շինարարություն: Նա տեղեկացրել է, որ արձանագրվել է նախագծերի գնահատականների, շինարարության գների, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ներգրավվելու լրացուցիչ միջոցներ՝ ծրագիրը ավարտին հասցնելու համար:
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ այս վարկային ծրագրի շրջանակում վերանայվել է քաղաքաշինության ոլորտի նորմատիվային բազան: Ամրագրվել է 9 բալի սեյսմակայունություն եւ բոլոր ծրագրերի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքներն իրականացվում են այդ պահանջներին համապատասխան:
Հիմնական զեկուցողը նշել է, որ մինչ այժմ իրականացվել են 10.700 աշակերտի համար նախատեսված շինարարական աշխատանքներ, մինչդեռ ամբողջ ծրագիրը նախատեսում է 46 դպրոցի՝ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Նա հավելել է, որ ծախսվել է ֆինանսական միջոցների 80 տոկոսը:
«Այս վարկային համաձայնագրով նախատեսվում է ծրագրի ամբողջական իրականացման նպատակով ներգրավվել 66,1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ վարկ»,- նշել է Վաչե Տերտերյանը:
Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հարցին, թե երբ կավարտվեն 46 դպրոցների շինարարական աշխատանքները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել եւ շահագործման է հանձնվել 16 դպրոց: Նրա խոսքով ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնց ավարտը նախատեսվում է մինչեւ 2026 թվական եւ 10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնց շրջանակում կլինեն դպրոցներ, որոնց շինարարական աշխատանքները կավարտվեն 2027 թվականին:
Հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին:
20:38 14.08.2025
Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում․ Grand Chess TourԱՄՆ-ն ներկայացնող, հայազգի Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour արագ շախմատի մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Արոնյանը վերջին երեք խաղափուլերում հաղթել է Սեմ Շաքլանդին (ԱՄՆ) և Գրիգորի Օպարինին (ԱՄՆ), ու ոչ-ոքի է խաղացել Լիեմ Լիի (Վիետնամ) հետ։ 42-ամյա շախմատիստը մրցաշարի վերջնական արդյունքներով զիջել է միայն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային, իսկ 3-րդ […] ...
20:20 14.08.2025
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողներ պարգևատրվել ենՊաշտոնեական պարտականությունների և հանձնարարականների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ քրեակատարողական ծառայողներ Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի կողմից պարգևատրվել են կրծքանշաններով, պատվոգրերով, ինչպես նաև խրախուսանքի այլ տեսակներով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Միջոցառման ընթացքում Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է պարգևատրված ծառայողներին և նշել, որ նախաձեռնության նպատակն է ոչ միայն արժևորել ծառայողների արդյունավետ […] ...
19:54 14.08.2025
Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից․ ՌայոլաՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան խոսել է իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն. «Ըստ իս` Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելը Դոնարումայի համար ճիշտ քայլ կլինի։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ։ Բանակցություններ չենք վարել իտալական ոչ մի ակումբի հետ։ Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից»,- ասել […] ...
19:45 14.08.2025
Կաշառքով վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձԲազմաթիվ քաղաքացիների կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Կոմիտեից նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել […] ...
19:25 14.08.2025
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրելՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու: Ըստ հաղորդագրության՝ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ «Ռուսաստանցի զինծառայողներին գերությունից վերադարձնելիս հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները», – […] ...